Բելլոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելլոնա'. Ռեմբրանդտ
«Բելլոնա». Ռոդեն

Բելլոնա (լատ.՝ Bellona լատ.՝ bellum-ից` «պատերազմ»), ռազմի իտալյան (սաբինյան) աստվածուհի, Մարսի կինը (տարբերակ` դայակը, քույրը)։ Հռոմում Բելլոնայի տաճարում, ընդունում էին հաղթական զորապետերին, օտարերկրյա դեսպաններին։ Տաճարի մոտ կար սյուն, որի վրայով ֆեցիալը նիզակ էր նետում, իբրև նշան նշան պատերազմի սկսվելուն։ Փոքր Ասիայում, Պոնտոսում և Թրակիայում Բելլոնան եղել է լուսնի աստվածություն, որի պաշտամունքը բերվել է Հռոմ, ըստ երևույթին Միհրդատի հետ պատերազմելուց հետո։ Երկու Բելլոնաները աստիճանաբար միաձուլվել են։ Բելլոնայի քրմերը կոչվում էին բելոնարիաներ (լատ.՝ Bellonarii). նրանք կրում էին սև զգեստ և սև գդակ. նրանց ատրիբուտը զույգ վաղրն էր։ Բելլոնան պատկերվում էր երկարազգեստ կնոջ կերպարանքով, նիզակով, մտրակով, ջահով, վահանով։ Բելլոնաին ծառայելը համարվում էր զինվորական ծառայություն։ Բելլոնայի զավակները զինվորներն են, ռազմիկները։