Միհրդատ VI Եվպատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրդատ Եվպատորի դրամը (Բրիտանական թանգարան)

Միհրդատ VI Եվպատոր (մ.թ.ա 132-63), Պոնտոսի թագավոր մ.թ.ա 111–ից։ Հելլենիստական դարաշրջանի ռազմական և քաղաքական գործիչ։ Նա հանդիսանում էր Ալեքսանդր Մեծի հետնորդը։ Թեպետ չէր ստացել հիմնավոր կրթություն, սակայն տիրապետւմ էր 22 լեզվի։ Ֆիզկապես ուժեղ և տոկուն մարդ էր։ Լինելով Հռոմի երդվյալ թշնամին, մինչև կյանքի վերջ պայքարեց վերջինիս դեմ։ Միհրդատ VI-ը Պոնտոսը դարձրել է հզոր պետություն, պայքարել է հռոմեական պետության զավթողական քաղաքականության դեմ, վարել պատերազմներ։ Իր դեմ ուղղված որդու ապստամբության ժամանակ ինքնասպան է եղել։ Միհրդատ VI սերտորեն դաշնակցել է Հայոց արքա Տիգրան Մեծի հետ, նրան կնության է տվել իր դստերը Կլիոպատրիային, միասին նվաճել են Գամիրքը (Կապադովկիան)։ Մ.թ.ա. 69-66–ի հռոմա–հայկական պատերազմի ժամանակ Միհրդատ VI աջակցել է Տիգրան Բ–ին հռոմեացիների դեմ պայքարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png