Ալեսանդրո Սկարլատի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալեսանդրո Սկարլատի (իտալերեն՝ Pietro Alessandro Gaspare Scarlatti, մայիսի 2, 1660 — հոկտեմբերի 24, 1725), բարոկկո դարաշրջանի իտալացի երգահան, հեղինակ է բազմաթիվ օպերաների, օրատորիաների, կանտատների և այլն: Առավել հայտնի ստեղծագործություններեն են՝ «Միհրդատ Եվպատոր» (Mitridate Eupatore, 1707), «Տիգրան» (Il Tigrane ovvero L’egual impegno d’amore e di fede, 1715, սյուժեի հիմքում ընկած է Հայոց արքա Տիգրան Երվանդյանի պատմությունը), «Պատվո հաղթանակը» (Il trionfo dell'onore, 1718), «Գրիզելդա» (Griselda,1721) օպերաները: