Յոհան Ադոլֆ Հասսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Johann Adolf Hasse.jpg

Յոհան Ադոլֆ Հասսե (գերմաներեն՝ Johann Adolph Hasse, մկրտվել է 25 մարտի 1699, Բերգեդորֆ, Համբուրգի մոտակայքում, - 16 դեկտեմբերի 1783, Վենետիկ), բարոկկո և կլասսիզմի ուղղության գերմանացի երգահան, երգիչ և մանկավարժ։ Առավելապես հայտնի է իր օպերաներով և հոգևոր երաժշտությամբ, մեծ ավանդ ունի օպերա-սերիա ժանրի զարգացման մեջ։ Գրել է 60-ից ավել օպերա, այդ թվում՝ «Տիգրանը» (Tigrane, 1729, Նեապոլ), որի սյուժեն վերցված է Հայոց պատմությունից։