Սիցիլիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Զինանշան |
Դրոշ |
| Երկիր | |
| Վարչկենտրոն | Պալերմո |
| Հիմնական լեզու | իտալերեն (դե յուրե),սիցիլերեն (դե ֆակտո) |
| Բնակչություն (2010թ. փետրվարի 28) | 5,043,083 |
| Տարածք | 25708 կմ² |
| Պաշտոնական կայք | |
Սիցիլիա (իտ.՝ Sicilia), Միջերկրական ծովում գտնվող տարածքով խոշորագույն կղզին (25,708 քառ կմ), Իտալիայի վարչական տարածաշրջան (Սիցիլիայի մոտակայքում գտնվող մի քանի փոքր կղզյակները համարվում են նրա մասը): Սիցիլիայի բնակչության թիվը շուրջ 5 միլիոն մարդ է:
Իր պատմության ընթացքում ունեցել է կարևոր ռազմավարական նշանակություն` Միջերկրական ծովի առևտրային ուղիների խաչմերուկի վրա բարենպաստ դիրքի շնորհիվ:
Ներկայումս Սիցիլիան հանդիսանում է Իտալիայի ինքնավար տարածաշրջաններից մեկը: