Գամիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գամիրք, Փոքր Ասիայի արևելքում ընկած Հայաստանին սահմանակից պատմական Կապադովկիա երկրամասի հայկական անվանումն է: Հիշատակվում է նաև Աստվածաշնչում որպես Գամեր/Գոմեր: Ըստ Խորենացու Գամիրքը (Կապադովկիան) նվաճվել և միացվել էր Հայոց թագավորությանը Հայկազյան Արամի կողմից, որը հրամայում է տեղի բնակչությանը սովորել հայերեն: