Լեմուրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեմուրիա (լատ.՝ Lemuria), լեմուրալիաներ (Lemuralia), մահացածների տոն Հին Հռոմում։ Անցկացվել են մայիսի 9-ին, 11-ին, 13-ին։ Հավատում էին, որ այդ օրերին հոգիները շրջում են աշխարհով ուրվականների տեսքով, որոնց կոչել են լարեր։

Գերդաստանի հայրը կեսգիշերին արթնանում էր և ոտաբոբիկ քայլում տնով, հոգիներին քշելու համար։ Դարնից հետո նա լվանում էր ձեռքերը աղբյուրի ջրով, բերանի մեջ դնում էր սև լոբու սերմ, որոնք հետո շպրտում էին տնից ետ չնայելով։ Այդ ամբողջ ժամանակ նա կրկնել է կախարդություն. «Ահա տալիս եմ ձեզ և այս լոբու սերմերով փրկագնում ինձ ու իմ հարազատներին»: Ավանդության համաձայն հոգիները գնում էին նրա հետևից և հավաքում լոբու սերմերը։ Դրանից հետո գերդաստանի հայրը կրկին լվացվում էր ջրով, վերցնում էր պղնձե թաս և ամբողձ ուժով հարվածում էր դրան, խնդրելով հոգիներին, որ լքեն իրենց տունը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • Lemuralia // William Smith. A Dictionary of Greek and Roman Antiquities. London, 1875.