Ապոլլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Belvedere Apollo Pio-Clementino Inv1015.jpg

Ապոլլոն (հին հունարեն` Ἀπόλλων) կամ Ֆոյբոս (հին հունարեն` Φοῖβος, «լուսափայլ»), հին հունական դիցարանի գլխավոր աստվածներից մեկը, Զևսի և Լետոյի որդին, Արտեմիս աստվածուհու եղբայրը: Համարվում էր լույսի աստվածություն, բնության պայծառ սկզբնավորման աստվածը, արվեստների հովանավոր, մուսաների առաջնորդ (դրա համար նրան անվանում էին Մուսագետ (հունարեն` Μουσηγέτης)):

Առասպելի համաձայն` Ապոլլոնը մահացու հարված հասցրեց Դելփյան կիրճում ապրող հրեշավոր վիշապ Պյութոնին: Ապոլլոնին համարում էին մահ, մասնավորապես` համաճարակներ բերող աստված, միաժամանակ և` բուժող աստված: