Կասսանդրա
Կասսանդրա (հուն.՝ Κασσάνδρα) — տրոյական արքայադուստր, նույնացվում է Լակոնիայի արքայադուստր Ալեքսանդրայի հետ, Պրիամոսի և Հեկաբեի աղջիկը։
Ապոլլոնը սիրահարվել էր Կասսանդրաին և նրան օժտել գուշակելու ձիրքով, բայց ստանալով նրա մերժումը այնպես է անում, որ ոչ ոք չհավատա նրա գուշակություններին։ Կասսանդրան իզուր է կանխագուշակում Տրոյայի կործանումը, այն վտանգը, որ թաքնված էր հույների լքված փայտե ձիու մեջ։ Տրոյայի անկման ժամանակ Կասսանդրան թաքնվել է Աթենասի արձանի մոտ, բայց բռնվել է Էաս լոկրացու կողմից։ Ավարի բաժանման ժամանակ Կասսանդրան բաժին է ընկնում Ագամենոնին և նրա հետ սպանվում Միկենեում Կլիտեմնեստրայի և Էգիսթոսի ձեռքով։
Կասսանդրաի մասին առասպելը մշակվել է Էսքիլեսի «Օրեստեյա» դրամատիկական տրիլոգիայում և հելլենիստական գրող Լիկոփրոնի արհեստական էպոսում։ Նոր շրջանի գրականության մեջ Կասսանդրաի ճակատագիրը երգել է Շիլլերը։
[խմբագրել] Աղբյուրներ
- Դիցաբանական բառարան, «Լույս», Երևան, 1985, էջ 117։