Հեփեստոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Vulcan (Bissen).jpg

Հեփեստոս (հունարեն՝ Ἥφαιστος), կրակի ու դարբնության հին հունական աստված, Զևսի և Հերայի որդին: Պատկերվում է տգեղ, ծեր և կաղ: Ըստ դիցաբանության Հեփեստոսի ծննդյան ժամանակ Հերան զայրանալով մանկան տգեղությունից և թուլակազմությունից, նրան նետել է ծովը, սակայն նա փրկվում է ծովային աստվածների կողմից: Հեփեստոսը մորից վրեժ լուծելու համար պատրաստում է մի արտասովոր բազկաթոռ և ուղարկում մորը: Հերան, որին շատ դուր է գալիս այդ բազկաթոռը, նստում է վրան և անմիջապես պարուրվում է անքակտելի կապանքներով: Հեփեստոսը ազատում է մորը կապանքներից միայն այն բանից հետո, երբ նրան գինովցնում են և խոստանում թողնել նրան Օլիմպոսում: Հեփեստոսը Օլիմպոսում աստվածների համար թանկարժեք մետաղներից կառուցել է հոյակապ պալատներ: