Դրիասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրիաս

Դրիասներ (հին հուն.՝ Δρυάδες , δρῦς-ից` ծառ, կաղնի), նիմփաներ, ծառերի հովանավորներ։ Հույները հավատում էին, թե դրիասները ապրում և մեռնում են ծառի հետ միասին։ Երբեմն դիրասներ կոչվել են համադրիասները (հուն. ծառի հետ միացածները)։ Համարվում էր, թե մարդիկ, որոնք ծառեր են խնամում, վայելում են դրիասների հատուկ հովանավորությունը։ Դրիասների կերպարը հաճախ է հանդիպում տարբեր ժամանակների արվեստի ու պոեզիայի մեջ։ Սիբելիուսը գրել է «Դրիասներ» սիմֆոնիկ պոեմը, Կ.Շիմակովսկին` «Դրիասները և Պանը» պիեսը ջութակի համար։