Արկադիա Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արկադիա Մեժլումի Բալայան
Ծնվել էապրիլի 5, 1952 (72 տարեկան)
ԾննդավայրԳյուլիստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա

Արկադիա Բալայան, (ապրիլի 5,1952, գյուղ Գյուլիստան (Արցախի Հանրապետություն, Շահումյանի շրջան)), բարերար։ Ղարաբաղյան շարժման գործիչ։ ՀՀ մաքսային ծառայության (1998) և ոստիկանության (2002) գնդապետ։ «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական բարեգործական միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (1990

1970-1972 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում։ Ավարտել է Բաքվի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (19771977-1978 թվականներին աշխատել է Ղազախստանի, 1978-1996 թվականներին՝ ՀՀ ֆինանսների նախարարությունների համակարգում, 1996-1997 թվականներին՝ ՀՀ մաքսային վարչության Լոռու տարածաշրջանի մաքսատան պետ, 1997-1999 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Ներքին Գործերի, 1998-1901 թվականներին՝ ՀՀ պետական եկամուտների նախարարությունների համակարգում, 2002 թվականից՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ։ 1986-1992 թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության կազմակերպման աշխարհազորային խմբերի կազմավորման, զենք, զինամթերք, մարդասիրական օգնության առաքման, բռնագադթածների տեղավորման աշխատանքներին։ Զինադադարից հետո նյութական օգնություն է ցույց տվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին և վիրավորներին։ 

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։