Լոռու մարզ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տես նաև Լոռի (այլ կիրառումներ)
Լոռու զինանշան |
|
| Քարտեզ | |
դիրքը Հայաստանում |
|
| Աշխարհ | Գուգարք |
| Կառավարություն | |
| Մարզկենտրոն | Վանաձոր |
|---|---|
| Մարզպետ | Արթուր Նալբանդյան |
| Մարզի կազմավորման թիվը՝ | ապրիլի 12, 1995[1] |
| Տարածաշրջանները | Գուգարքի շրջան Թումանյանի շրջան Սպիտակի շրջան Ստեփանավանի շրջան Տաշիրի շրջան[1] |
| Քաղաքային համայնքների թիվ | 8[1] |
| Գյուղական համայնքների թիվ | 105[1] |
| Գյուղական բնակավայրերի թիվ | 122[1] |
| ՎիՃակագրություն | |
| Տարածք - Ընդհանուր |
3,789[1] կմ² |
| Բարձրություն - Ամենաբարձր - Միջին - Ամենացածր |
Թեժ լեռ 3107 մ մ 308 մ |
| Բնակչություն - (01.01.2002) - խտություն |
392,300[1] 103.5/կմ² |
| Հապավումներ - Փոստային ինդեքս - ISO 3166-2 - FIPS 10-4 |
1701-2117 AM.LO AM06 |
| Կայք: lori.gov.am | |
Լոռին մարզ է Հայաստանի հյուսիսային մասում: Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է:
Բովանդակություն |
Աշխարհագրություն [խմբագրել]
Լոռին մեծությամբ Հայաստանի երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայստանի տարածքի 12.7% ): 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակների հետ մեկտեղ, Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Փամբակ և Աղստև:
Կլիմա [խմբագրել]
Լոռի Փամբակի լեռնաշղթաների լայնական դասավորվածությունը ապահովում է բարեխառն կլիմա մարզում՝ պաշտպանելով հյուսիսից ներխուժող սառը օդի զանգվածներից։
Պատմություն [խմբագրել]
Լոռին գտնվում է պատմական Մեծ Հայքի Գուգարք աշխարհի տարածքում։
Պատմա-մշակութային Հուշարձաններ [խմբագրել]
Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի-Բերդի փլատակները։
Ժողովրդագրություն [խմբագրել]
Ըստ 2001 թ մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։
Էթնիկ Խմբեր [խմբագրել]
Ընդհանուր բնակչության 97%-ից ավել կազմող հայերից բացի, Լոռու բնակիչների որոշ մասը իրենց դասում է հետևյալ ազգային փոքրամասնություններին. ռուսներ՝ 3,882 (1.3%), եզդիներ՝ 793 (0.3%), հույներ՝ 655 (0.2%), այլ՝ 607։
Կրոն [խմբագրել]
Ինչպես և այլուր Հայաստանում, Լոռու մարզի բնակչության գերիշխող մասը իրենց անվանականորեն համարում են Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ։ Այնուամենայնիվ մարզում են բնակվում Հոգևոր Քրիստոնեություն դավանող Մոլոկաններ, ինչպես նաև Կաթոլիկ ֆրանգներ։
Վարչատարածքային Բաժանում [խմբագրել]
Մարզը բաժանված է 8 քաղաքային և 105 գյուղային համայնքների, որոնք տարածքայնորեն ընդգրկված են հետևյալ շրջաններում.
Տնտեսություն [խմբագրել]
Մարզի համընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 32246.3 մլն դրամ (2004), գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 55.4 մլրդ դրամ (2004):
Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։
Մարզը ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող։
Տրանսպորտ [խմբագրել]
Լոռու մարզում է գտնվում Հայաստանի ամենաերկար ավտոտրանսպորտային թունելը, որն անցնում է Բազումի լեռնաշղթայի տակով և Ստեփանավան - Վանաձոր հիմնական ավտոերթուղու մաս է կազմում։
Կրթություն [խմբագրել]
ԲՈւՀեր [խմբագրել]
Լոռու մարզում են գտնվում հետևյալ Բարձրագույն Ուսումնական Հաստատությունները.
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ
- Վանաձորի Պետական Մանկավարժական Համալսարան
- Հայաստանի ազգային ագրարային համալսարան ի Վանաձորի մասնաճյուղ
ՄՄՈւՀ [խմբագրել]
Լոռու մարզում են գտնվում հետևյալ Միջնակարգ Մասնագիտական Ուսումնական Հաստատությունները.
Քաղաքներ [խմբագրել]
1988 թ. երկրաշարժը [խմբագրել]
Տես նաև Սպիտակի երկրաշարժ
1988թ. Դեկտեմբեր 7-ի երկրաշարժի էպիկենտրոնն էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքից քիչ հյուսիս գտնվող Նալբանդ գյուղը։ Երկրաշարժի արդյունքում գետնին էին հավասարվել Սպիտակի գրեթե բոլոր շինությունները, Կիրովական (ներկայից Վանաձոր) քաղաքում ավերվել էին 8000 բնակարան, Ստեփանավանում փուլ էին եկել 30 շենք և 2500 տուն։
Այցելեք Նաև [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
Արտաքին Հղումներ [խմբագրել]
|
|
||
|---|---|---|
| Մայրաքաղաք | Երևան | |
| Մարզեր | Արագածոտն • Արարատ • Արմավիր • Գեղարքունիք 1 • Լոռի • Կոտայք • Շիրակ • Սյունիք • Վայոց Ձոր • Տավուշ | |
| 1 մարզի Արծվաշեն անկլավի տարածքը գտնվում է Ադրբեջանի վերահսկման տակ։ | ||