Տրապիզոնի վիլայեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլայեթ

Տրապիզոնի վիլայեթ
Trabzon Vilayet, Ottoman Empire (1900).png
Վարչական տարածք Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Մակերես 31 300 կմ²
Խոսվող լեզուներ Հայերեն, Թուրքերեն, Հունարեն
Բնակչություն 1 587 164 մարդ (1908)
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը), Թուրքեր
Կրոնական կազմ Մահմեդականներ, Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականուն տրապիզնոցի

Տրապիզոնի վիլայեթ, Տրապիզոնի նահանգ, Տրապիզոնի կուսակալություն, վարչական միավոր Օսմանյան կայսրությունում, պատմական Պոնտոսի և Խաղտիքի տարածքում, Սև ծովի հարավային ափին։ Կոչվել է կենտրոնի՝ Տրապիզոն քաղաքի անունով։ Մ․թ․ա․ II հազարամյակի վերջին և I-ի սկզբին Տրապիզոնի վիլայեթի տարածքում բնակվել են զանազան ցեղեր (կոլքեր, խալդայներ, տիբարեններ, լուվիացիներ, կիմերներ

Պատմություն[խմբագրել]

Հին հունական գաղութացումից (մ․թ․ա․ VIII դ․) հետո հիմնվել են Տրապիզոն, Ամիսոս (Սամսոն), Կոտիորիա (Օրդու), Փառնակիա (Կերասունտ), Պոլեմոնիոն (Ֆաթսա), Տրիպոլիս (Թիրեբոլու), Ռիզոն (Ռիզե), Սուսուրմենե (Սյուրմենե), Պլատանա (Ակչեաբադ), Աթենաս (Աթինա), Ոփիոս (Օֆ), Արգիրոկասարոն (Գյումուշխանե) ծովափնյա քաղաքները։ Տեղաբնիկ ցեղերը հետագայում ձուլվել են հույներին։

Մ․թ․ա․ II դ․ վերջին և մ․թ․ա․ I դ․ սկզբին Տրապիզոնի վիլայեթի տարածքը մտել է Պոնտոսի թագավորության, մ․թ.ա․ 66-ից՝ Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների կազմում։ 1204 թ.-ին այնտեղ ստեղծվել է Տրապիզոնի թագավորությունը (հետագայում կայսրություն)։ 1453 թ.-ից Տրապիզոնի կայսրությունը դարձել է թուրք սուլթանին հարկատու, իսկ 1461 թ.-ից մտցվել Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Ձևավորվել է Տրապիզոնի վիլայեթը, որը վարչական որոշ փոփոխություններով գոյատևել է մինչև 1920-ական թթ․։

Տարածքը[խմբագրել]

XIX դարի վերջին — XX դարի սկզբին Տրապիզոնի վիլայեթի տարածքը կազմել է 31 300 Կմ2։ Առավելագույն երկարությունը (արևմուտքից արևելք) 434 Կմ էր, լայնությունը (հյուսիսից հարավ)՝ 74 Կմ։

Աշխարհագրություն[խմբագրել]

Տրապիզոնի վիլայեթն իր գավառներով հանդերձ

Արևմուտքում սահմանակից էր Կաստամունիի, հարավում՝ Սեբաստիայի և Էրզրումի վիլայեթներին, արևելքում՝ Ռուսական կայսրությանը։

Վիլայեթի տարածքի 3/5-ը լեռնային է։ Ամենամեծ լեռնաշղթան Արևելա-պոնտականն է (Տրապիզոնի վիլայեթի հարավային սահմանը), ամենաբարձր լեռնագագաթները՝ Կաճկաքարը (3937 մ) և Վերշնբակը (3711 մ) Պարխարի լեռներում։

Տրապիզոնի վիլայեթի տարածքը հարավից հյուսիս հատում և Սև ծովն են թափվում Հալիս (Կըզըլ-ըրմակ), Լյուկաստոս (Մերդ-ըրմակ), Իրիս (Եշիլ-ըրմակ), Թերմոդոն (Թերմե-չայ), Մելետ-սու, Պոլեմոնսու, Ակ-սու, Քարշուդ-չայ, Դեղիրմենդերե, Կարա-դերե, Օֆ (Կալոս Պոտամոս), Բյույուկ-դերե կամ Ֆուրթունա-սու գետերը։

Վիլայեթի 1/3-ը անտառապատ է (Տրապիզոն, Կերասունտ, Սամսոն

Կլիմա[խմբագրել]

Կլիման բարեխառն է և խոնավ։

Բնություն[խմբագրել]

Վայրի կենդանիներից տարածված են արջը, վարազը, եղջերուն, այծյամը, նապաստակը, թռչուններից՝ արծիվը, սագը, բադը, կաքավը, կտցարը, լորը։

Օգտակար հանածոներ[խմբագրել]

Տրապիզոնի տարածքը հարուստ է օգտակար հանածոներով։ Տրապիզոնը հայտնի է արծաթի, պղնձի, կապարի, մանգանի, երկաթի, քարածխի, Գյումուշխանեն՝ արծաթաբեր կապարի և պղնձի, Սամսոնը՝ արծաթաբեր կապարի և մանգանի հանքավայրերով, որոնք օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում սկսել են շահագործվել միայն XIX դարի վերջին — XX դարի սկզբին։ Հանքային ջրի աղբյուրներ կան Տրիպոլիսի և Կերասունտի գավառակներում։

Տնտեսություն[խմբագրել]

Տրապիզոնի վիլայեթի բնակիչները հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ, արհեստներով և առևտրով։ Մշակում էին հացահատիկ, կանեփ, վուշ, ծխախոտ, մրգեր, պտուղներ։ Հայտնի էին Տրիպոլիսի գինին, Սալքսոնի ծխախոտը և պողպատը։ Ծովափնյա դիրքը նպաստում էր նահանգում առևտրի զարգացմանը (Տրապիզոնի վիլայեթի տարածքով անցնում էին մի շարք առևտրական ճանապարհներ)։ Տրապիզոնի վիլայեթի նավահանգիստներն ապրանքներ էին բերվում Գերմանիայից, Ամերիկայից, Անգլիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, այլ երկրներից և Թուրքիայի զանազան շրջաններից։

Հայերը Տրապիզոնում[խմբագրել]

Հայերը Տրապիզոնի վիլայեթի տարածքում բնակվել են հնագույն ժամանակներից։ Ըստ Հերոդոտոսի, Աքեմենյան տիրակալության 13-րդ՝ Արմինիա սատրապության հյուսիս-արևմտյան սահմանը հասել է մինչև Եվքսինյան Պոնտոս (Սև ծով)։ Մ․թ․ա․ Ill—II դարերում Փոքր Հայքի թագավորության ազդեցության սահմանները տարածվել են մինչև Փառնակիա և Տրապիզոն քաղաքների միջև ընկած ծովեզրյա շրջանների վրա։ Մ․թ․ VIII դարի վերջին արաբ. բռնություններից խուսափելով, շուրջ 12 000 հայեր՝ Շապուհ և Համամ Ամատունի իշխանների գլխավորությամբ Հայաստանից անցել են Բյուզանդիայի տիրապետության սահմաններում գտնվող Խաղտիք երկրամասը և բնակվել այնտեղ։ Հայերի թիվն ավելացել է նաև հետագա դարերում։ 1877—1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից և 1895—1896 թթ.-ի հայկական կոտորածներից հետո հայերի մի մասը Տրապիզոնի վիլայեթից գաղթել է Կովկաս և բնակություն հաստատել Սոչիի, Գուդաութայի, Սուխումի, Բաթումի, Թիֆլիսի, Բաքվի, Կերչի, Եկատերինոդարի, Սիմֆերոպոլի և այլ շրջաններում։

Ըստ Վ․ Քինեի, XIX դարի վերջին Տրապիզոնի վիլայեթում ապրում էր 47200 հայ։ Հույները (193 000) բնակվում էին հիմնականում ծովափնյա քաղաքներում ու ամրոցներում, առևտրական այլ կենտրոններում։ Կային նաև վրացիներ, չերքեզներ և մահմեդական այլ ժողովուրդներ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Տրապիզոնի վիլայեթում կար մոտ 65 000 հայ։ Նրանք բնակվում էին Տրապիզոնում (15 000), Սամսոնում (10 000) Օրդուում (5 000), Գյումուշխանեում և շրջակայքում (2 500), Ունիայում (2 000), Կերասունաում (1 500), Տրիպոլսում (800), Տրապիզոնի և Լազիստանի գյուղերում և այլուր։ Զբաղվում էին գյուղատնտեսությամբ, արհեստներով և առևտրով՝ կարևոր դեր խաղալով Տրապիզոնի վիլայեթի տնտեսամշակույթային կյանքում։ Հայերն ունեին 47 կրթական հաստատություն։ Դպրոցներ կային նաև շատ եկեղեցիներին կից։

Տրապիզոնի վիլայեթի հայերի մեծ մասը զոհվել է 1915 թ.-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ 1930-ական թթ․ տվյալներով հայեր բնակվում էին Կերասունտում (350 մարդ), Գյումուշխանեում (330), Սամսոնում (200), Օրդուում (150), Տրապիզոնում (60) և այլուր։

Վարչական բաժանում[խմբագրել]

XX դարի սկզբին ուներ չորս գավառ (սանջակ), 22 գավառակ (կազա) և 23 գյուղախումբ (նահիե)։ Տրապիզոնի գավառները հետևյալն էին.

Տրապիզոնի վիլայեթի տարածքը ներկայումս բաժան ված է Տրապիզոնի, Ռիզեի, Գյումուշխանեի, Կերասունտի, Օրդուի և Սամսոնի իլերի։

Գյումուշխանեի սանջակ[խմբագրել]

Գյումուշխանեի սանջակի կազաներն (գավառներ) էին.

Լազիստանի սանջակ[խմբագրել]

Լազիստանի սանջակի կազաներն (գավառներ) էին.

Ջանիկի սանջակ[խմբագրել]

Ջանիկի սանջակի կազաներն (գավառներ) էին.

Տրապիզոնի սանջակ[խմբագրել]

Տրապիզոնի սանջակի կազաներն (գավառներ) էին.

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Տաշյան Հ․, Հայ բնակչությունը Սև ծովեն մինչե Կարին, Վնտ․, 1921
  • Ծոցիկյան Ս․ Մ․, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947
  • Минцлов С․ Р․, Статистический очерк Трапезондского округа․ Ноябрь, 1916 г․
  • Vital G․, La Turquie d’Asie, t․ 1, P․, 1891․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png