Տիբարեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիբարեններ. (հունարեն Ti|3c^voC), հնագույն ցեղեր Սև ծովի հարավ-արևելք առափնյա շրշաններում։ Հիշատակվում են մ․թ․ա․ 6-1-րդ դարերում անտիկ հեղինակների երկերում։ Ենթադրվում է, որ տիբարեններն ազգակից են եղել արեմտակովկասյան ցեղերին։ Ըստ Հերոդոտոսի (մ․թ․ա․ 5-րդ դար), Տիբարենների դրացի մոքսերի, մակրոնների, մոսինկների ու այլ ցեղերի հեա կազմել են Աքեմենյան տերության 19-րդ սատրապությունը։ Նրանք ունեցել են համանման զինվածություն (փայտե սաղավարտ, փոքր վահան, երկարասայր նիզակ) և Աքեմենյան բանակում կռվել միենույն զորամասում։ Քսենոփոնի վկայությամբ՝ մ․թ․ա․ 5-րդ դարում վերջին Տիբերեններն արդեն կազմում էին առանձին ցեղային միություն, ապրում անկախ, զբաղվում գլխավորապես անասնապահությամբ ու ձկնորսությամբ։ Մ․թ․ա․ 3-2-րդ դարերում Տիբերենների ենթարկվել են Փոքր Հայքի, այնուհետև՝ Պոնտոսի թագավորությանը, Միհրդաա 6-րդ Եվպատորի կողմից կռվել Հռոմի դեմ։