Մաչկայի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Մաչկա
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթՏրապիզոնի վիլայեթ
Այլ անվանումներՄաճկա, Մաճուկա, Մաչուքա, Մաչքա, Մաջգա, Մաջուգա
Ժամային գոտիUTC+3

Մաչկա, գավառակ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Գտնվում էր Տրապիզոնի քաղաքի հարավային կողմում։ Կենտրոնը Ջևիզլիք ավանն էր։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակի հարավից ձգվում են Պոնտական լեռները, իսկ հյուսիսում սահմանագծվում է Սև ծովով։ Տարածքը լեռնային էր և անտառազուրկ։ Գավառակի միջով հոսում էր Դեգիրմենդերե գետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթանական տիրապետության ժամանակաշրջանում գտնվել է տարբեր իշխանությունների կազմում։ Թուրքերի կողմից գավառակը կոչվել է Մաչուքա։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակված էր գավառակի կարագը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի սկզբներին ըստ Ղ. Ինչիչյանի գավառակն ուներ 150 գյուղ, որոնց բնակչության հիմնական մասը արհեստավորներ էին[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 698


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն