Արծիվ
Արծիվները ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ են:
Բովանդակություն |
[խմբագրել] Նկարագրությունը
Թևերի բացվածքը 43–53 սմ-ից (գաճաճ արծիվ) մինչև 2,5 մ է (սպիտակապոչ արծիվ), կենդանի զանգվածը՝ 700 գ-ից (գաճաճ արծիվ) մինչև 6,5 կգ (սպիտակապոչ արծիվ): Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը: Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով: Ունեն սուր տեսողություն: էգը և արուն միագույն են: Բնադրում են անտառներում, ժայռերի կամ գետնի վրա: Էգերը դնում են 1–3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշավուն պուտերով ձու: Թխսում են և՜ էգը, և՜ արուն: Արծիվները զույգեր են կազմում և երկար տարիներ անդավաճան են զույգին: Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով:
Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում: Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սահասավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք:
Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
[խմբագրել] Տարածվածությունը և բնակության վայրերը
Հայտնի է արծիվների 12 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում: ՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվ, գաճաճ արծիվ, փոքր շահնարծիվ, տափաստանային արծիվ, ջրարծիվ, օձակեր արծիվ, գերեզմանաարծիվ, սպիտակապոչ արծիվ:
Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում (տափաստանային արծիվ), անտառների տափաստանային հատվածներում (գաճաճ արծիվ), ծառահատված անտառներում (փոքր շահնարծիվ), լեռներում, խոր ձորերում (քարարծիվ), կիսաանապատային նախալեռներում (օձակեր արծիվ), ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում (ջրարծիվ), ձկնաբուծական ավազաններում (սպիտակապոչ արծիվ): Բացառությամբ քարարծվի (նստակյաց է) և սպիտակապոչ արծվի (կլոր տարի չվահյուր է)` մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված:
[խմբագրել] Արծիվը որպես պետական խորհրդանիշ
-
Ալբանական թագավորության զինանշանը
-
Միացյալ նահանգների զինանշանը
-
Ավստրիայի զինանշանը
-
Բյուզիանդիայի զինանշանը
-
Գերմանիայի զինանշանը
-
Եգիպտոսի զինանշանը
-
Լեհաստանի զինանշանը
-
Հնդկաստանի Կանարտակա նահանգի էմբլեման
-
Մեխիկոյի զինանշանը
-
Նապոլեոնյան արծիվ
-
Նիդերլանդների Բերխ են Թապայթ գյուղի զինանշանը.
-
Ռայխսադլերը՝ Սրբազան հռոմեական կայսրության և Գերմանական կասրության (1871-1918) խորհրդանիշը։
-
Ռումինական իշխանությունների զինանշանը 1600 թ.
-
Ռուսաստանի զինանշանը
-
Սերբիայի զինանշանը
-
Ցարական Ռուսաստանի զինանշանը
[խմբագրել] Աղբյուր
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արծիվ կատեգորիայում։ |