Չերքեզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չերքեզներ , ադըղեների ընդհանուր անվանումը։ ՍՍՀՄ-ում Չերքեզներ (46 հզ․, 1979) են անվանում Կարաչայ-Չերքեզական ինքնավար մարզի ադըղեական բնակչությանը (այդ թվում՝ XIX դ․ սկզբին Կուրանում վերաբնակված կաբարդինների սերունդներին)։ Խոսում են կովկասյան լեզուների աբխազա-ադըղեական խմբի կաբարդինա-չերքեզական (Կաբարդիներեն) լեզվով։ Իրենց Չերքեզներ են անվանում նաև XIX դ․ Թուրքիա վերաբնակված ադըղեների, աբխազների, օսերի և կովկասյան այլ լեռնականների սերունդները (այժմ բնակվում են Թուրքիայում, Սիրիայում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում, մոտ 150 հզ․)։ Արտասահմանյան գրականության մեջ այժմ էլ Չերքեզներ անվանումը գործածվում է բոլոր ադըղեների համար։

  • Народы Кавказа, т․ 1, М․, 1960․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png