Խալդայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խալդայներ կամ խալդեր,(հուն․՝ Χαλδοι, Χαλδία, Khaldia, ուրարտ. Ḫaliṭu) , ցեղ վկայված մ. թ. ա. 1-ին հազարամյակում, պատմական Հայաստանի հյուսիս-արևմտյան մասերում, որից էլ ծագում են Խաղտիք, Խաղտոառիճ տեղանունները։ Ըստ Քսենոփոնի, սակավահող ու աղքատ խալդերը, որոնց չափահաս բոլոր այրերը կրում էին նիզակներ և ճյուղերից հյուսած վահաններ, հաճախ տրվում էին վարձկանության հարևան երկրների, գլխավորապես Պարսից և Հայոց բանակներում։ Այդ ռազմասեր լեռնականները պատեհ առիթներով խուժում էին Հայաստանի սահմանամերձ շրջանները, կողոպտում երկրագործ հայերին և արագորեն ապաստանում լեռների ծերպերին կառուցած իրենց ամրություններում։

Քսենոփոնը Կյուրոպեդիա գրքում վկայում է, որ մ. թ. ա. VI դ. 1-ին կեսին Պարսից զորավար Կյուրոս Աքեմենյանի միջամտությամբ հայերը համաձայնել են օգտվել խալդայների լեռնային արոտավայրերից, իսկ խալդայները՝ հայերի երկրագործական արդյունքներից։

Ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ուսումնասիրողներ (Լեհման-Հաուպտ, Հ. Մանանդյան և ուրիշներ) առաջարկել են են, որ խալդերը ուրարտացիների մնացորդներն էին, որոնց իբր հայերը մղեցին լեռները։ Այս կարծիքը խիստ քննադատվել է, քանի որ ուրարտական պետության ժամանակ խալդայները հիշատակվում են որպես ուրարտացիներից տարբեր ցեղախումբ Խալիտու անվամբ։ Էնթոնի Բրայերը համարում է, որ խալդերի անունը կապվածը Խալդի աստծո պաշտամունքի հետ[1]։ Մինչ օրս էլ հալտ ( խալտ ) եզրը օգտագործվում է Թուրքիայի Պոնտոսի շրջանի որոշ լեռնաբնակների նկատմամբ։

Կապը խալյուբների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք գիտնականներ կարծիք են հայտնել թե խալիբներ ցեղը նույն խալդերն են[2]։ Բայց ոչ բոլորն են այն ընդունելի համարել։

Խալդիա թեմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական կայսրության վարչատարածքային միավորներից էր Խալդիա թեմը Պոնտոսի շրջանում։ Այն ստեղծվել էր 9-րդ դարում։ Թեմի անունը ծագում էր հին խալդեր ցեղանունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bryer, Anthony (1975). «Greeks and Türkmens: The Pontic Exception». Dumbarton Oaks Papers. 29: 113–148. doi:10.2307/1291371. ISSN 0070-7546.
  2. Пиотровский, Б. Б. (2013). Ванское царство (Урарту) (ռուսերեն). Рипол Классик. ISBN 978-5-458-39383-6.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քսենոփոն, Անաբասիս, Ե., 1970։
  • Ксенофонт, Киропедия, М., 1976;
  • Страбон, География в 17 книгах, Л., 1964;
  • Шмидт Р. В., Металическое произвоство в мифе и религии Античной Греции, M., 1931;
  • Пиотровский Б. Б., Ванское царство (Урарту), M., 1959.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 705