Ձորագետ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձորագետը Դեբեդի խոշոր վտակներից է, երկարությունը 67 կմ է: Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից, գետի միջին հոսքն անցնում է Լոռվա սարահարթով: Ստեփանավան քաղաքից ներքև գետահովիտը նեղանում է` վերածվելով կիրճի, այնուհետև նեղ ու խորը կանիոնի: Ձորագետի ջրհավաք ավազնի մակերեսը 1460 քկմ է: Առավել խոշոր վտակը Տաշիր գետն է, որը սկիզբ է առնում Վիրահայոց լեռնաշղթայի լանջերից, հոսում Լոռու սարահարթով, թափվելով Ձորագետ` գետաբերանից 28 կմ հեռավորության վրա:
Գրականություն
- Բ. Պ. Մնացականյան, Հայաստանի ջրային հաշվեկշիռը, Եր. 2005