Յուվենալիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յուվենալիաներ (լատ.՝ Juvenalia), բեմական խաղեր, որոնք սահմանվել են Ներոնի կողմից 60 թվականին, նրա չափահասության հասնելու կապակցությամբ: Դրանք սիրողական բեմադրություններ էին, որոնք անցկացվում էին կրկեսում, տներում կամ այգիներում: Ներոնն ինքը մասնակցում էր այդ խաղերին, առանց դիմակի, խաղալով հունական և հռոմեական պիեսներից որևէ մեկը: Հաջորդ կայսրերի օրօք Յուվենալիա կոչվեցին տարեսկզբում անցկացվող խաղերը, որոնք ներառում էին մարտակառքերի մրցությունններ և կենդանիների և գլադիատորների մարտեր: