Յասոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Յասոն (այլ կիրառումներ) 
Յասոն
(Ἰάσων)
ThorvaldsensJason.jpg
Յասոնի հուշարձանը
Դիցաբանություն՝ հունական
Սեռ՝ արական
Անվան մեկնաբանում՝ բուժող
Վայր՝ Հունաստան
Զբաղմունք՝ արգոնավորդ
Հայր՝ Էսոն
Մայր՝ Պոլիմեդա
Ամուսին: Մեդեա, Կրեուսա
Զավակներ՝ Մերմերոս, Փերետոս

Յասոն (Յազոն, Իասոն, հունարեն` Ἰάσων), հունական դիցաբանության աստված, Յասոն նշանակում է բուժող, նրա իսկական անունը եղել է Դիոմեդես։

Թեսսալիայի Իոլկոս քաղաքի թագավոր Էսոնի և Պոլիմեդայի (տարբերակներ` Ամփոնոմիե, Պոլիմենե, Ալկիմեդա, Պոլիփեմե) որդին։ Երբ Էսոնի եղբայրը՝ Պելիասը իշխանությունը խլեց նրանից, հարազատները, վախեցած Պելիասի դավերից, Յասոնին հանձնում են կենտավրոս Քիրոնի խնամքին, որը պատանուն սովորեցնում է բժշկության արվեստը։ Այր դառնալուց հետո Յասոնը վերադառնում է Իոլկոս։ Պելիասը նրան ուղարկում է Այետեսի թագավորություն,ոսկե գեղմը բերելու։ Նա գլխավորում է արգոնավորդների արշավանքը։ Բազում արկածներից հետո արգոնավորդները «Արգո» նավով հասնում են Այետես թագավորի մոտ, որը համաձայնվում է հանձնել նրանց ոսկե գեղմը, պայմանով, որ Յասոնը գութանին լծի բոց ժայթքող, պղնձե սմբակներով ցուլերին և նրանցով հերկած դաշտում ցանի վիշապի ատամներ։ Այետեսի դստեր՝ հզոր կախարդուհի Մեդեաի օգնությամբ, որը սիրահարվում է Յասոնին, թագավորի պահանջները հաջողությամբ կատարվում են։ Յասոնը տիրանում է ոսկե գեղմին և իր հետ վերձնելով Մեդեաին ընկերների հետ մեկնում է Հունաստան։ Վերադառնալով Իոլկոս Յասոնը իմանում է, որ Պելիասը սպանել է իր հորը և եղբորը, իր մորը հասցրել ինքնասպանության։ Մարդասպանից վրեժ լուծելու համար Մեդեան Պելիասի դուստրերին համոզում է կտրատել իրենց ծերունի հոր մարմինը և եփել կաթսայում։ Նա խոստանում է ուր դրանից հետո Պելիասը կերիտասարդանա, սակայն խոստումը չի կատարվում, Մեդեան ու Յասոնը վտարվում են Իոլկոսից և մեկնում Կորնթոս, Կրեոն թագավորի մոտ։ Այստեղ Յասոնը մի քանի տարի ապրում է Մեդեաի հետ և ունենում են երկու զավակ՝ Մերմերոսին և Փերետոսին։ Այնուհետև Յասոնը որոշում է ամուսնանալ Կրեոնի դստեր՝ Կրեուսայի (Գլավկեի) հետ։ Մեդեան նորապսակ կնոջը ուղարկում է թունավոր հագուստ և նա ահավոր տառապանքներով մահանում է։ Որպեսզի վրեժը լիակատար լինի նա Յասոնի աչքի առջև սպանում է իր երկու որդիներին և հեռանում թևավոր վիշապներ լծած կառքով։ Միայնակ մնացած Յասոնը մահանում է խալխլված «Արգո» նավի բեկորների տակ։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 165։