Մոյրաներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոյրաներ, մարդկանց ճակատագրի աստվածուհիներ. Զևսի և Թեմիսի (տարբերակ` Գիշերվա կամ Անանկեի) դուստրերը: Մարդու ողջ կյանքը կածված է մոյրաներից: Մոյրաները երեքն են` Կլոթո, Լաքեսիս, Ատրոպե: Ըստ ավանդության Կլոթոն մանում է կյանքի թելը, Լաքեսիսը այն տանում է կայնքի բոլոր ձախորդությունների միջով, իսկ Ատրոպեն կտրելով թելը ընդհատում է մարդու կյանքը: Հռոմում մոյրաները կոչվում էին Պարկեներ: