Ներեուհիներ
Ներեուհիներ հին հուն.՝ Νηρηΐδες),ծովի նիմփաներ, ծովային աստված Ներևսի և Դորիսի դուստրերը: Հոմերոսի մոտ դրանց թիվը մոտ 34 է (ըստ ուրիշ առապելների` հարյուրից ավել, առավել հաճախ` 50): Ներեուհիները ապրում են ծովի խորքում, իրենց հոր ապարանքում, մանում են ոսկե իլիկներով, շուրջպար են բռնում ալիքների տակտով, իսկ լուսնկա գիշերներին դուրս են գալիս ափ, որտեղ երգում են ու պարում մրցում են տրիտոնների հետ: Ներեուհիները բարյացակամ են մարդկանց հանդե, նավազներին օգնում են վտանգի պահին (նրանք օգնել են արգոնավորդներին` հաղթահարելու Պլանկտաները, բերել են Հեփեստոսի կռած զենքը Աքիլլեսին և այլն): Առավել հայտնի ներեուհիներ են` Ամփիտրիտեն` Պոսեյդոնի կինը, Թետիսը` մահկանացու Պելիասի կինը և Աքիլլեսի մայրը, Ակիսի տիրուհին` Գալատեյան: Ներեուհիներին մեծարում էին կղզիների և Հունաստանի առափնյա շրջանների բնակիչները: Ներեուհիները պատկերվում էին թեթևազգեստ գեղանի աղջիկների տեսքով, շրջապատված ծովային հրեշներով, առավել հաճախ դելփինների կամ տրիտոնների ուսերին: Հայտնի են Գալատեյայի և Պոլիփեմոսի պատկերով որմնանկարներ (Պոմպեյ) և այլն: Պոեզիայում ներեուհիները ծովային ալիքների անձնավորումն են: