Հեստիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեստիա (հին հունարեն՝ Ἑστία, օջախ) — ըստ հին հունական դիցաբանության` տնային և տաճարային կրակարանների աստվածուհի: Կրոնոսի և Ռեայի ավագ դուստրը: Նրան էին նվիրված նաև յուրաքանչյուր պոլիսի պրիտանիոնի կրակարանները, այստեղից կրակ էին վերցնում երկրից մեկնող վերաբնակները: