Հելիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելիոս
հին հուն.՝ Ἥλιος
Head Helios AM Rhodes E49.jpg
Հելիոսի գլուխը, միջին հելենիստական դարաշրջան
արևի աստված
Դիցաբանություն՝ Հին հունական
Սեռ՝ արական
Անունը այլ լեզուներով՝ Helios
Այլ մշակույթներում՝ Սոլ
Հայր՝ Հիպերիոն
Մայր՝ Թեյա
Եղբայր՝ Էոս
Քույր՝ Սելենե
Ամուսին: Պերսիդա
Զավակներ՝ Հելիադաներ, Փաեթոն, Էետ, Ցիրցեա, Պասիֆայա, Խարիադներ և այլք
Պատկերներ Վիքիպահեստում?

Հելիոս, արևի աստվածը հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել է տիտանոս Հիպերիոնի և Թեյայի որդին, Սելենեի (Լուսին) և Էոսի (Արշալույս) եղբայրը։ Դիտվել է նաև կույրերի ամոքիչ և կուրությամբ պատժող աստված։ Ըստ առասպելաբանության, Հելիոս ամեն առավոտ ելնելով Արևելյան օվկիանոսից և քառաձի ոսկե կառքի վրա սլանալով երկնակամարով՝ երեկոյան հանգրվանում է Արևմտյան օվկիանոսում։ Թրինակե (Սիկիլիա) կղզում իբր Հելիոսի դուստրերը՝ Հելիադաները, արածեցնում են 350 ոսկե ցուլեր (խորհրդանշում են լուսնային տարվա օրերը), իսկ նրա ոսկեպտուղ այգիները հսկում են Հեսպերիդաները։ Հելիոսի կինը համարվել Է Պերսիդա հավերժահարսը։ Իսկ Հելիադաները, Փաեթոն և Ավգեոս որդիները ծնված են համարվում օվկիանուհի Կլիմենայից։

Հելիոսի գլխավոր տաճարատեղին եղել Է Հռոդոս կղզին։ Մ. թ. ա. հինգերորդ դարից հետո հույները Հելիոսին նույնացրել են Ապոլլոնի հետ, իսկ հռոմեացիները՝ Սոլ (Արեգակ) աստծուն։ Հույն քանդակագործ Լիսիպպոսը և նրա աշակերտները Հռոդոսում կերտել են քառաձի կառքով ընթացող Հելիոսի պատկերը։ Հռոդոսյան դրամների վրա Հելիոսի գլուխը պատկերված Է իբրև արևի սկավառակ։ Հելիոսին երբեմն պատկերել երկիրը խորհրդանշող գունդը ձեռքին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png