Ֆայետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբենս. Ֆայետոնի անկումը, 1604-1605թթ.

Ֆայետոն (հուն.՝ Φαέθων, «փայլող»), հին հունական առասպելաբանության մեջ Արևի աստված Հելիոսի և Օվկիանոսի դուստր Կլիմենեի կամ Մերոպայի որդին: Ըստ առասպելի հորից թույլտվություն է ստացել վարելու նրա կառքը, բայց չի կարողացել պահել ձիերի սանձը: Ձիերը, դուրս գալով իրենց ճանապարհից, այրել են երկնքի մի շերտը, մինչև որ Զևսը, համաշխարհային հրդեհը կանխելու համար, միջամտել է` շանթահարելով անզգույշ կառապանին և նետելով նրան Երիդանում: