Մինոտավրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսևսի մարտը Մինոտավրոսի հետ պատկերված հին հունական ամփորայի վրա (մ.թ.ա. VIդ.)

Մինոտավրոս (հին հունարեն՝ Μῑνώταυρος, Մինոսի ցուլը) — ըստ հին հունական դիցաբանության մարդու մարմնով և ցուլի գլխով հրեշ, որը ծնվել է Կրետեի Մինոս արքայի կնոչ` Պասիփաեի և Պոսեյդոնի կողմից ուղարկված ցուլի ոչ-բնական խառնակության արդյունքում: Պատմվում է, որ Պասիփայեն իր նպատակին հասնելու համար մտել է փայտից շինված մի կովի մեջ: Մինոտավրոսն ապրում էր Մինոսի հրամանով Դեդալոսի կողմից կառուցված լաբիրինթոսի մեջ` սնվելով այն պատանիներով ու աղջիկներով, որոնց աթենացիները տալիս էին Մինոսին որպես հարկ: Սպանվել է աթենական հերոս Տեսևսի կողմից: Դանթեն իր «Աստվածային կատակերգության» մեջ Մինոտավրոսին դարձնում է Դժոխքի յոթերոդ պարունակի պահապանը (այնտեղ պատժվում էին բռնավորները):

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով