Կրոնոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրոնոս (հին հուն.՝ Κρόνος), հին հունական առասպելաբանության մեջ՝ տիտան, երկնքի աստված Ուրանի և երկրի աստվածուհի Գեայի կրտսեր որդին: Սկզբնապես՝ հողագործության աստված, հետագայում նույնացվել է ժամանակը մարմնավորող աստծո Քրոնոսի հետ (հին հուն.՝ Χρόνος՝ χρόνος բառից: Կրոնոսը Հադեսի, Զևսի և Պոսեյդոնի հայրն էր: