Էյրենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյրենե
Eirene Ploutos Glyptothek Munich 219 n4.jpg
Էյրենե
խաղաղության աստվածուհի
Դիցաբանություն՝ Հին հունական
Կյանքի ժամանակաշրջան՝ Անմահ
Հայր՝ Զևս
Մայր՝ Թեմիս
Քույր՝ Եվնոմիա, Դիկե
Պատկերներ Վիքիպահեստում?

Էյրենե ', (հին հունարեն՝ Εἰρήνη , [e ː rɛ ː nɛ ː], հունարենից «խաղաղություն», «խաղաղ կյանք», իսկ հռոմեական դիցաբանության մեջ հայտնի էր Պակս – Pax անվամբ ) հին հունական դիցաբանության մեջ[1] հորաներից մեկը, մարմնավորում է խաղաղությունը, և պատկերվում էր որպես գեղեցիկ երիտասարդ կին՝ առատության եղջյուրը, գավազանը, ջահը կամ ռիթոնը ձեռքին։ Զևսի և Թեմիսի[2] դուստրն է, Դիկեի և Եվնոմիաի քույրն է։

Պատկերը եւ ատրիբուտները[խմբագրել]

Աթենքի քաղակացիները մեծ սեր էին տածում նրա հանդեպ։ Ռազմածովային հաղթանակ տանելով Եվրիմեդոնթեի մոտ (465 մ.թ.ա) և Սպարտայի հետ հաշտություն կնքելով (375 մ.թ.ա), Աթենքում հիմնվում է Էյրենեի պաշտամունքը և նրա պատվին կանգնեցում են զոհասեղաններ։ Աթենացիները նրան պատկերում էին ծաղկամանների և մետաղադրամների վրա։ Էյրենեի երդմնագիր արձանի մոտ, Աթենքում, մատուցվում էր ամենամյա պետական անարյուն զոհեր ի հիշատակ Ընդհանուր Խաղաղության օրվա։ Էյրենեի բրոնզե արձանը քանդակել էր Կեփիսոդոտուս Ավագը, ում հայրը, կամ հորեղբայրը հավանականորեն եղել է հայտնի քանդակագործ Պրաքսիտելես։ Արձանը կանգնաց էր Աթենքի շուկայի հրապարակում [3]. , իսկ նրա նկարը՝Պրիտանեայում։ Թեև օրիգինալ արձանը այժմ համարվում է կորաց, գույություն ունի Հռոմեացիների կողմից պատրաստված մարմարյա պատճենը. լավագույն ողջ մնացած պատճեններից մեկը գտնվում է Մյունխենի Glyptothek թանգարանում։ Նրա վրա պատկերված է աստվածուհին և փոքրիկ Պլուտոսը՝ առատության աստվածը, Դեմետրայի՝ հողագործության և բերքատվության աստվածուհու որդի, իր ձախ թևի վրա։ Բացակայում է Էյրենեի աջ ձեռքը, որտեղ գտնվում էր նրա գավազանը։ Նա մայրական հայացկով է նայում Պլուտոսին, նա էլ վստա հությամբ է լցված նրա հանդեպ։
Արձանը ալեգորիա (այլաբանություն) է իրենից ներկայացնում՝ Պլուտոս- Լիությունը բարգավաճում է Էյրենե- Խաղաղության ներկո։

Չորս հորաները
  • Գլխավոր դերն է տանում Արիստոփանեսի «Աշխարհ» կոմեդիայում (անձայն)։
  • Հիշատակվոմ է Եվրիփիդի [4] կողմիգ։
  • Ըստ առասպելի, հենց Թեսևսն էր հիմնել նրա պաշտամունքը՝ Ատիկայի 12 համայքի միավորման կապակցությամբ։

Աստղագիտության մեջ[խմբագրել]

Նրա պատվին անվանվել է աստերոիդ (14) Իռեն (1851թ)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.659, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.509; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
  2. Гесиод. Теогония 902; Орфические гимны XLIII 2; Гигин. Мифы 183
  3. Павсаний. Описание Эллады I 8, 3
  4. См. Еврипид. Орест 1684 (Тишина)

Աղբյուրներ[խմբագրել]