Պոսեյդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Neptuno colosal (Museo del Prado) 01.jpg

Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության մեջ ծովերի աստված, Կռոնոսի և Ռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Աիդեսի եղբայրը։

Պոսեյդոնն իր կնոջ՝ Ամփիտրիտայի և որդու՝ Տրիտոնի հետ բնակվում է ծովի հատակին գտնվող շքեղ դղյակում։ Ծովի վրայով սլանում է կառքով երկարաբաշ ձիեր լծած կառքով, ձեռքին եռաժանի, որով նա կարող էր կանչել փոթորիկներ, փլուզել ժայռեր, քարից կտրել աղբյուրներ և այլն։ Նրա շքախումբը կազմված է ներեուհիներից, տրիտոններից և այլ ֆանտաստիկ էակներից։ Նրա անցնելուց հետո ալիքները խաղաղվում են և իրենից հետո մնում է արդեն հանգիստ ծովը։
Պոսեյդոնն Ապոլլոնի հետ կառուցել է Տրոյա քաղաքի պարիսպը։
Պոսեյդոնին ասում են նաև «երկիրը սասանող», քանի որ Պոսեյդոնի հետ է կապվում երկրաշարժի առաջացումը։ Ձեռքի եռաժանիով նա ճեղքում էր ժայռեր։
Պոսեյդոնը մարդկանց նվիրել է առաջին ձին։[1]

Առասպելները[խմբագրել]


Ծնունդը[խմբագրել]


Իր եղբայր Զեւսի նման, Պոսեյդոնին հաջողվեց խուսափել իր մյուս եղբայրներին և քոյրերին բաժին հասած ճակատագրից, որոնց կուլ էր տվել իրենց հայր Կրոնոսը։ Այդ երկու եղբայրներին փրկեց իրենց մայր Հռեան։

Աթենքի հիմնադրումը[խմբագրել]


Հայտնի առասպելներից է Աթենաս աստվածուհու հետ Պոսեյդոնի մրցակցությունն Աթենքի համար։ Պոսեյդոնը պարտվեց և Աթենքի հովանավոր դարձավ Աթենասը։

Զավակները[խմբագրել]


Պոսեյդոնը բազմաթիվ հերոսների հայրն էր։ Նրանցից ամենահայտնին էր Աթենացիների սիրելի հերոս Թեսեւսը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Edith Hamilton. Mithology.