Պրոկրուստյան մահիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Պրոկրուստյան մահիճ», փաստերն արհեստական չափանիշի հարմարեցնելու իմաստով գործածվող այլաբանական արտահայտություն։ Առաջացել է առասպելական Դամաստես ավազակի Պրոկրուստես (բառացի՝ ձգող-երկարացնող) մականունից։ Ըստ հին հունական դիցաբանության, Ելևսիս քաղաքի մոտակայքում հաստատված Դամաստես Պրոկրուստեսը, բռնելով ուղևորներին, պառկեցրել է հատուկ մահճի վրա և խոշտանգել նրանց․ եթե զոհը երկար է եղել մահճից, կտրել է նրա ոտքերը, եթե կարճ՝ մարմինը ձգելով հասցրել է մահճի երկարությանը։ Ավազակին նրա իսկ ձևով սպանել է Թեսևսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png