Անանկե (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անա՛նկե, Անա՛նկա (հին հուն.՝ Ἀνάγκη ՝ «անհրաժեշտություն», «բախտ»), հունական դիցաբանության մեջ անխուսափելիությունն անձնավորող աստվածուհի[1]։ Ընգրկված է եղել մի շարք հին մտածողների փիլիսոփայական և կրոնական համակարգերի մեջ։ Պլատոնը նրան համարում էր Մոյրաների մայրը։

Ժողովրդական պատկերացմամբ Անանկեն եղել է մահվան աստվածություն (մեռնելու անհրաժեշտություն, անխուսափելիություն)։ Ողբերգակ բանաստեղծների մոտ գերագույն ուժի անձնավորում է, որին ենթարկվում են մինչև անգամ աստվածները։ Անանկեի պաշտամունքը տարածվել է նախ Կորնթոսում, որտեղ նրա համար աստվածուհի Բիայի հետ ընդհանուր սրբավայր էր կառուցվել։ Հռոմում Անանկեի անալոգը Նեցեսսիտատա (լատ.՝ Necessitas՝ անհրաժեշտություն) անվամբ պաշտամունք չունեցավ, այլ դարձավ զուտ գրական կերպար[2]։։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Алкман, фр.102 Пейдж, Орфические гимны III 13, Симий Родосский. Крылья Эрота (АП XV 24); Нонн. Деяния Диониса II 678:
  2. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 18։