Թեյա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյա (հունարեն՝ Θεία, տիտանուհի), Ուրանոսի ավագ դուստրը, Հիպերիոնի կինը և քույրը, Հելիոսի, Սելենի և Էոսի մայրը։ Թեյան նույնացվում է Մեծ մոր և Կիբելեի հետ։
Ըստ էթիոլոգիական ուշ առասպելի, տիտանները ատելությունից դրդված, կործանել են Հիպերիոնին և նրա զավակներին, սակայն աստվածները Սելենեին և Հելիոսին վերածնել են լուսատուների (լուսին և արև), իսկ Թեյային պարգևել են անմահություն։ Նա աստվածացվել է իբրև լույսի աղբյուր (արևի, լուսնի և արշալույսի աստվածուհի)։
Աղբյուրներ [խմբագրել]
- Դիցաբանական բառարան, «Լույս», Երևան, 1985, էջ 94։