Ուրանոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրանոս (հին հունարեն` Οὐρανός - երկինք) - Հունական դիցաբանության աստվածներից, Գեայի ամուսինը։ Գեան և Ուրանոսն ունեցան 6 դուստր, 6 ուստր, որոնք դիցաբանության մեջ կոչվում են կիկլոպներ։[1]
Ըստ դիցաբանության` Գեան` Երկիրը, ծնունդ է տալիս Երկնքին` Ուրանոսին, և Երկինքը տարածվում է Երկրի վրա։ Դեպի Ուրանոսն են խոյանում Գեայի ծնած բարձրագագաթ լեռները։ Գեան ծնունդ է տալիս նաև ծովերին. նրանք հայր չունեն։
Ուրանոսը տիրակալ է դառնում աշխարհին։ Նա կնության առավ Գեային։ Վեց որդի և վեց դուստր` հզոր ու ահեղ տիտաններ ունեին Ուրանոսն ու Գեան։ Նրանց որդին` տիտան Օվկիանոսը և Թետիսը լույս աշխարհ բերին բոլոր գետերը։ Տիտան Հիպերիոնն ու Թեան աշխարհ բերեցին Արևը` Հելիոսը, Լուսինը` Սելենեն և բոսորագույն արշալույսը` Էոսը (Ավրորա)։[2]