Հեսիոդոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pseudo-Seneca BM GR1962.8-24.1.jpg

Հեսիոդոս, մ.թ.ա. 8-7-րդ դդ. հին հույն նշանավոր գրող, «Աշխատանքներ և օրեր» ու «Թեոգոնիա» էպիկական պոեմների հեղինակ:

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրական տվյալներ

Հեսիոդոսի մասին կենսագրական տեղեկությունների հիմնական աղբյուրն իր իսկ ստեղծագործություններն են: Նրա հայրը փոքրասիական Կիմե քաղաքից էր, կարիքից ելլնելով գաղթել է Հունաստանի Բեովտիա երկրամաս ու բնակվել Ասկրա գյուղում, որտեղ և հիմնականում անցել է բանաստեղծի կյանքը: Հոր մահից հետո ժառանգությունը կկիսելիոս վեճ է առաջացել Հեսիոդոսի և նրա եղբոր` Պերսեսի միջև, որը դատավորներին կաշառելու միջոցով խլում է եղբոր բաժնի հիմնական մասը: Հետագայում վատնելով իր ունեցվածքը` Պերսեսը դիմում է եղբոր օգնությանը, սակայն Հեսիոդոսը կտրականապես հրաժարվել է Պերսեսին նյութապես օգնել, փոխարենը «Աշխատանքներ և օրեր» երկով եղբորը ճիշտ կենցաղավարության ու բարոյականության բազմաթիվ խորհուրդներ տալով:

Հեսիոդոսն իր ապրուստը հոգացել է հողագործությամբ ու անասնապահությամբ: Թեոգոնիայում նա պատկերավոր գրում է, որ Մուսաներն իրեն բանաստեղծական ձիրք են ներշնչել այն ժամանակ, էր ինքը Բեովտիայի Հելիկոն լեռան ստորոտում ոչխարներ էր արածեցնում:

[խմբագրել] Ստեղծագործությունները

Հեսիոդոսի գրվածքները թեև իրենց գեղարվեստական արժեքով որոշ չափով զիջում են Հոմերոսի «Իլիականին» ու «Ոդիսականին», սակայն դրանք անտիկ գրականության փայլուն նմուշներ են` օժտված բանաստեղծական ոգեշնչմամբ:

[խմբագրել] Աշխատանքներ և օրեր

[խմբագրել] Թեոգոնիա

«Թեոգոնիա» (հունարեն՝ Θεογονία, «աստվածների ծագումնաբանություն»)- պոետիկ ստեղծագործություն Հեսիոդոսի (VIIմթա VIII դար), առաջիններից մեկն է հին հունական դիցաբանական պոեմ, որոնք հայտնի են դարձել եվրոպական գրականությունում․ Գեղարվեստական տեսանկյունից «Թեոգոնիա»-ն շատ է զիջում «Ոդիսականին» և «Իլիականին»։

«Թեոգոնիայում» Հեսիոդոսը համակարգված ձևով ներկայացնում է հին հունական առասպելները աշխարհի ծագման մասին, հունական աստվածների ծննդաբանությունը: Իրենց գեղարվեստական արժանիքներով հատկապես աչքի է ընկնում հեղինակի կողմից աստվածների ու տիտանների պայքարի, Տիֆոնի հետ Զևսի կռվի նկարագրությունը և այլ դրվագներ:

Կենցաղային իմաստով «Թեոգոնիան» հանդիսանում է աստվածների տոհմաբանության և ծագումնաբանության վերաբերյալ ընկալման և հավատալիքների ամբողջություն է։

Հեսիոդոսի պոեմը սկսում է մուսաներին դիմելով, այնուհետև սկսում է աշխարհածնության վերաբերյալ պատմությունը, տիտանների, աստված-օլիմպացիներ և հերոսների մասին։

[խմբագրել] Հեսիոդոսի պոեմների հայերեն թարգմանությունը

Հեսիոդոսի երկու պոեմները աշխարհաբար են թարգմանվել Արամ Թոփչյանի կողմից` հրատարակվելով 1990թ.` «Անտիկ, միջնադարյան և վերածննդի գրականություն» ժողովածուի մեջ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով