Դիցաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիցաբանություն, հոգևոր մշակույթի մաս, որի մեջ արտացոլված են նախնադարյան համայնական ևասարակարգի մարդու աշխարհայացքը, նրա երևակայական պատկերացումները բնության ու հասարակության մասին և, գիտություն, որ ուսումնասիրում է դիցաբանական առասպելների էությունը, դրանց ծագման ու զարգացման օրինաչափությունները։ Որպես հոգևոր մշակույթի մաս և աշխարհը իմաստավորելու ու բացատրելու նախափիլիսոփայական մտածելակեյւպ դիցաբանությունը ձևավորվել է մարդկային գիտակցության զարգացման այն աստիճանում, երբ դեռևս միմյանցից սահմանազատված չեն եղել գիտելիքը, հավատն ու երևակայությունը, երբ նույնացվել են իրականն ու իդեալականը։ Չկարողանալով բացատրել բնական ու հասարակական երևույթները՝ նախամարդը մտացածին կապեր է վերագրել իրականությանը, տոհմային հարաբերություններով և մարդկային հատկանիշներով փորձել է բացատրել նաև «ոչ-ես»-ը, ստեղծել է զանազան ոգիների, կենդանակերպ Էակնևրի, դյուցազունների և աստվածների hամակարգը։ Այս կամ այն բնագավառի երևույթների ընդհանրացված գաղափարը արաաևայավևլ է որևէ կատարյալ «մարդ էակի» աստծո, դիցուհու (աստվածուհու) կերպարում։ Այսպես, հունական Պոսեյդոնը խորհրդանշել է ծովը և դրան առնչվող երևույթների բնորոշ հատկանիշները, հայկականում Արան՝ մեռնող ու հարություն առնող բնության, գարնան ու զարթոնքի գաղափարը ևն։ Ստեղծվել են դիցաբանական առասպելներ բնության մշտափոփոխ երևույթների, աշխարհի, երկնային մարմինների, մարդու և կենդանինևրի ծագման, պատմական այս կամ այն իրադարձության մասին։ Երբեմն աստվածացվել են նաև որևէ ցեղի կամ ժողովրդի կյանքում կարևոր դեր խաղացած պատմական անձնավորությոլևները, իսկ որոշ աստվածներ ձեռք են բերել պատմական անձնավորության գծեր։

Դիցաբանության ձևավորումը[խմբագրել]

Դիցաբանության ձևավորման համար կարևոր նշանակություն են ունեցել ֆետիշիզմը, տոտեմիզմը և ոգեպաշտությունը։ Սկզբնական շրջանում դիցաբանությունը ըստ էության ձուլվել է այդ պատկերացումներին, հանդես եկել դրանց մեջ։ Հետագայում, հասարակության զարգացման ընթացքում, աստիճանաբար առաջացել է դիցաբանական ավելի բարձր աստիճանի վերացարկում, կազմավորվել են տարբեր ժողովուրդների մարդակերպ աստվածների համազգային դիցաբանները։ Նյութական անհավասարության մեծացմանն ու դասակարգերի առաջացմանը զուգընթաց ավելի է խորացել գլխավոր և երկրորդական աստվածների տարբերությունը, ընդգծվել նրանց նվիրապետությունը։ Աստվածները և կիսաստվածները (հերոսները) մարմնավորելով բնության որևէ տարերք, միաժամանակ ձեռք են բերել հասարակական-բարոյական նշանակություն՝ խորհրդանշելով չարի ոչնչացումը, բարին, գեղեցիկը, հերոսականը, հասարակական կարգը։

Անահատի բրոնզեձույլ արձանը

Այդ գաղափարներն են արտահայտում բաբելական Մարդուկը, հնդկական Ինդրան, հունական Զևսը, Պրոմեթևսը, Աֆրոդիտեն, Հերակլեսը, հայկական Վահագնը, Հայկը, Անահիտը ևն։ Վաղ դասակարգային հասարակարգում դիցաբանությունը դարձել է կրոնական, սոցիալ-քաղաքական, գեղագիտական, բարոյական և փիլիսոփայական գաղափարների արտացոլման այլաբանական ձև։ Սակայն հետագայում, բնության և հասարակության օրինա–չափությունների ճանաչմանը զուգընթաց, դիցաբանությունը աստիճանաբար տեղը զիջել է հասարակական գիտակցության մյուս ձևերին։ Գրեթե բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են դիցաբանական զանազան ըմբռնումներ, վերացարկման ու զարգացման տարբեր աստիճաններում գտնվող դիցաբանություններ։ Տարևան ժողովուրդների դիցաբանական պատկերացումները հաճախ ազդել են միմյանց վրա, խիստ տեղային, տարերային, պարզունակ համոզմունքներից անցում է կատարվել ավելի համապարփակ արժեք ներկայացնող գաղափարներին։ Համաշխարևային դիցաբանության կատարյալ, դասական արտահայտությունը հունականն է այն ժամանակին գրառվել Է, ստացել համակարգված, ամբողջական բնույթ։ Բոլոր ժամանակների, հատկապես անտիկ արվեստագետների ու գրողների ստեղծագործություններում արտացոլվել են դիցաբանական կերպարներն ու առասպելները։

Զևսի արձանը

Մշակութային, պատմաճանաչողական մեծ արժեք են ներկայացնում Հոմերոսի, Էսքիլեսի, Եվրիպիդեսի, Ֆիդիասի և ուրիշների ստեղծագործությունները։ Դիցաբանությունը սնել է մի շարք առաջադիմական սոցիալքաղաքական շարժումներ, գաղափարական հոսանքներ։ Նեոպլատոնիզմը, միջնադարյան կրոնական որոշ աղանդներն ու հակաֆեոդալական գյուղացիական շարժումները, ինչպես և գեղանկարչությունը, թատրոնը, Վերածննղի հումանիզմը, նույնիսկ արդի արվեստի որոշ, տարրեր ծագումնաբանությամբ առնչվում են դիցաբանությանը։ Դիցաբանությունթ հաճախ նույնացվել է կրոնին, համարվել կրոնի ստորին աստիճան կամ, ընդհակառակը, հակադրվել է նրան։ Հիրավի, պատմականորեն դիցաբանությունը աղերսներ ունի նախնական կրոնների հետ (և պարունակում է կրոնի որոշ տարրեր)։ Տեսականորեն այս ընդհանրությունը բացատրվում է նրանով, որ և՝ դիցաբանությունը, և՛ կրոնը մարդու վրա իշխող արտաքին ուժերի երևակայական արտացոլումն են։ Դիցաբանության և կրոնի աղերսների վկայությունն է նաև այն, որ դիցաբանական մտածողության, աշխարհի դիցաբանական իմաստավորման ու գնահատականի հետ է կապվել նաև աստվածների պաշտամունքը, մարդիկ կառուցել են աստվածներին նվիրված տաճարներ, կանգնեցրել նրանց արձանները, զոհեր մատուցել, կազմակերպևլ հատուկ տոնախմբություններ։ Դցաբանության քննական վերլուծությունը կապված է փիլիսոփայական մտածողության ձևավորման հետ (Քսենոփոն, Պլատոն, Արիստոտել և, հատկապես, Եվգեմերոս), երբ մշակվել են այլաբանական մեկնողական մեթոդի սկզբունքները։ Այս մոտեցումը հայ իրականության մեջ շարունակել են Մար Աբաս Կատինա Մծուրնեցին, Եզնիկ Կողբացին, Եղիշեն, Մովսես Խորենացին, Գրիգոր Մագիստրոսը և ուրիշներ։ Դիցաբանության գիտական ուսումնասիրությունն սկսվել է Վերածննդի շրջանում։ Դիցաբանության պատմական ըմբռնումը 18-րդ դարում առաջադրել է իտալացի փիլիսոփա Զ․ Վիկոն։ Դիցաբանության ուսումնասիրության, պատմամշակութային արժեքի վերհանման գործում ներդրում ունեն Ջ․ Մակֆերսոնը, Յո․ Տևրդերը և ռոմանտիզմի ու դիցաբանական դպրոցի (19-րդ դար) ներկայացուցիչները։ Արդի բուրժուական տեսությունները դիցաբանությունը․ բացատրում են մարդկանց հոգեբանական, սեքսուալ, մտավոր, կրոնական, գիտական ն նման գործողություններով ու ունակություններով։ Մինչդեռ մարքսիզմը դիցաբանությանը համարում է մշակութային-պատմական երևույթ և դրա առաջացումն ու զարգացումը հիմնավորում է սոցիալ տնտեսական այն պայմաններով, որոնցում առաջանում է հոգևոր մշակույթը, այդ թվում նաև դիցաբանությունը։

Վահագնի արձանը Երևանի մոտակայքում

Հայկական դիցաբանություն[խմբագրել]

Համաշխարհային դիցաբանության մեջ ուրույն տեղ ունի նաև հայկական դիցաբանությունը։ Դարեր գոյատևած հայկական դիցաբանությունը իր կնիքն է թողել մարդկանց մտածողության, աշխարհայացքի ձևավորման վրա։ Այդ իսկ պատճառով հայերի դիցաբանական ըմբռնումները գոյատևել են նաև քրիստոնեության շրջանում։ Բացառիկ արժևք ունեն հայկական դիցաբանությանը վերաբերող այն կցկտուր տեղե–կությունները, որոնք պահպանվել են Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդի և ուրիշ հայ ու օտար (Մտրաբոն, Պլուտարքոս) մտածողների ու պատմիչների աշխատություններում։ Հայերի կոսմոգոնիական, դիցաբանական հնագույն պատկերացումների մասին գաղափար է տալիս նաև «Սասունցի Դավիթ» էպոսը։ Ըստ Մ․ Աբեղյանի և Հ․ Օրբելու, Ծովինարի, Սանասարի, Քուռկիկ Ջալալիի, Մեծ ու Փոքր Մհերների և Դավթի կերպարներում առկա ևն կոսմոգոնիական տարրեր, նրանք երկնային երևույթների, ամպրոպի (կայծակի) աստվածության տարբեր մարմնավորումներն են։ 19-րդ դարից սկսվել է հայկական դիցաբանության ուսումնասիրությունը (Ղ․ Ինճիճյան, Մ․ Թաղիադյան, Ղ․ Ալիշան, Մ․ Էմին, Կ․ Կոստանյան, Տ․ Գելցեր, Ա․ Կարիեր, Ֆ․ Վինդեշման և ուրիշներ)։ Մ․ էմինը, հետագայում նաև Գ․ Ղափանցյանը, Մ․ Աբեղյանը ն այլ մտածողներ հայկական դիցաբանության ծագումն ու զարգացումը բացատրել են բուն Հայաստանի և Առաջավոր Ասիայի ժողովուրդների հոգևոր մշակույթի և դիցաբանական ըմբռնումների զարգացման ընդհանուր օրինաչափությամբ։

Նպաստող հանգամանքներ[խմբագրել]

Համահայկական դիցաբանությյան սաղմնավորման ու ձևավորման համար կարևոր նշանակություն են ունեցել նախնադարյան Հայաստանի հավատալիքներն ու պաշտամունքը՝ մայրական տոհմական համայնքի ժամանակներում ձևավորված տոտեմիզմն ու ոգեպաշտությունը, բնապաշտությունն ու կախարդանքը, կրոնադիցաբանական բնույթի գաղափարնևրը։ Նախնադարյան մի շարք ժայռապատկերներում խորհրդանշված են մարդկանց աշխարհըմբռնումները՝ արտահայտված մարդակերպ աստվածների, զանազան երևակայական ու իրական կեդանիների և նշանների ձևով։ ժայռապատկերներում արտաևայտված դիցաբանական-կոսմոգոնիական բնույթի գաղափարները զարգացել են հայկական դիցաբանության մեջ։ Իսկ Առաջավոր Ասիայում և Եգեյան երկրնևրում տարածված մայրաստվածության գաղափարը առավել զարգացում է ապրևլ հայկական ամենասիրված դիցուհու՝ Անահիտի պաշտամունքում։ Հայաստանի հնագույն ժամանակներին են վերաբերում նաև ձկնակերպ քարակոթողները՝ «Վիշապները», որոնք արտահայտել են կամ ջրի ու ոռոգման (գուցե նաև հողագործության ու պտղաբերության) գաղափար, կամ, ըստ Մ․ Աբեղյանի, նվիրված են եղել ջրի աստվածությանը՝ Աստղիկ դիցուհուն։

Ուրարտական դիցաբանություն[խմբագրել]

Նախնադարյան կրոնական հավատալիքները, պաշտամունքն ու դիցաբանական ըմբռնումների զարգացումը նպաստել են ուրարտական սեփական դիցաբանի ու մարդակերպ աստվածների պաշտամունքի ձևավորմանը։ Գերագույն աստված Խալդիի գլխավորությամբ Թեյշեբա և Շիվինի աստվածները կազմել են ուրարտական դիցաբանի գերագույն աստվածների եռյակը։ Արձանագրություններում հիշատակվում է նաև այլ աստվածների (աստվածուհիների) մասին։ Կրոնապաշտամունքային և դիցաբանական այսպիսի ավանդույթների և հայ ժողովրդի կազմավորմաև ու հայ պետականության առաջացման պայմաններում աստիճանաբար ձևավորվել է հայկական դիցաբանը, ծնվել է առասպելական պատկերացումը ցեղային և վաղ հայկական աստվածների՝ Հայկի, Արայի, Վահագնի, Տորք Անգեղի մասին։ Հայկը ձեռք է բերել նույնիսկ կոսմոգոնիական հատկություններ, նույնացվել Օրիոն համաստեղությանը (Հայկ-Օրիոն)։ Աքեմենյան տիրապետության ընթացքում հայկական դիցաբանը մասամբ ենթարկվել է իրանականի ազդեցությանը։ Հետագա էվոլյուցիայի ընթացքում (մ․թ․ա․ մոտ 4-րդ դարի վերջ-3-րդ դար) հայկական դիցաբանուրյունն ավելի է ամբողականացել և համակարգվել, իսկ դիցաբանի աստվածևերը (Արամազդ, Անաևիտ, Աստղիկ, Վահագն, Միհր, Նանե, Տիր) միավորվել են ազգակցական ընդհանուր կապերով ն նվիրապետության ուրույն սկզբունքով։

Հայկական դիցաբանության աստվածները[խմբագրել]

Հայկական սատկածներից յուրաքանչյուրն ունեցել է իր ուրույն տեղև ու դերը, մարմնավորել բնության և հասարակության այս կամ այն երևույթը։ Այսպես, եթե Արամազդը հայկական դիցաբանի գերագույն աստվածն է» աստվածների (Անահիտի, Նանեի, Միհրի) հայրը, երկնքի և երկրի արարիչը, լիություն, բարություն ու արիություն պարգնողը, ապա Անահիտը արգասավորության և պտղաբերությաև աստվածուհին է,- <... փառք ազգիս մերոյ և կեցուցիչ, զոր և թագաւորք ամևնայն պատուեն,․․․ որ է մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան բնութեան․․․» (Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփխիս, 1909, էջ 31), Վահագնը աստվածն է ամպի և ամպրոպի (կայծակի), Տիրը՝ գրի ու դպրության։ Որոշ ուսումնասիրողներ հիշատակում են նաև Ամանորի՝ Նոր տարվա աստծո, ասորական ծագում ունեցող Բարշամի և անհայտ ծագմամբ, անորոշ նշանակությամբ աստվածների՝ Գիսանեի ն Դեմետրի մասին։ Հելլենական մշակույթի տարածման և դրա հետ ուևեցած փոխազդեցության շնորհիվ հայկական դիցաբանը հելլենացվել է հայոց թագավոր Արտաշեսը Ասիայից և Հելլադայից Հայաստան է ուղարկել Արևելքի , Հերակլեսի, Ապոլլոնի, Դիոսի (Զևսի), Արեսի և հունական այլ աստվածների արձաններ։ Կատարվել է հելլեն և հայկական աստվածների համադրում։ Արամազդը նույնացվել է հուն․ Զևսին, Անահիտը՝ Արտեմիսին, Միհրը՝ Հեփեստոսին, Վահագնը Հերակլեսին (նաև Ապոլլոևին), Աստղիկը՝ Աֆրոդիտեին։ Հունական աստվածների արձանները տեղադրվել են հայկական համապատասխան աստվածներին նվիրված մեհյաններում (Զևսի արձանը կանգնեցվել է Անի ամրոցում, Արտեմիսինը՝ Երիզայոլմ և այլն)։ Սակայն հայկական և հունական աստվածներն իրենց դերով ու նշանակությամբ չէին կարող կատարելապես նույնացվել և չնույնացվեցին։ Հայկական աստվածներն իրենց զարգացման ընթացքում ձեռք էին բևրել ազգային, պաշտամունքային յուրօրինակ ու ինքնուրույն հատկանիշներ։ Հեթանոս հայերն աստվածներին նվիրել եև հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ։ Նրանց անուններով են կոչվել որոշ տեղանուններ և հայկական հեթաևոսական տոմարի ամիսներ ու օրեր (6-րդ ամիսը կոչվել է Արա, օրերից 8-րդը՝ Միհր, 15-րդը՝ Արամազդ, 19-րդը՝ Անահիտ և այլն)։ Հայաստանում, քրիստոնեության տարածման շրջանում, դիցաբանության հոգևոր և նյութական արժեքները ոչնչացվել են։ Այդ պատճառով հայկական աստվածներին նվիրված արձանները և քանդակները, նրանց պատկանող այլ արժեքներ (բացի Անահիտին վերագրվող պղնձաձույլ արձանի գլխից և նրա պատկերով հելլենիստական շրջանի մի մեդալիոնից), ինչպես նաև տաճարները, բագինները (բացի Գաոնիի վերականգնած ևեթանոսական տաճարի, որը հավանաբար նվիրված է եղել Միհրին) չեն պահպանվել։ Այսպիսի պայմաններում մեծ նշանակություն է ստանում համեմատական մոտեցումը։ Ուսումնասիրողնեբի կարծիքով Կոմագենեի Նեմրութ լեռան սրբաանդրիները և աստվածների արձանները, որոնք պահպանվել են, կարող են գաղափար տալ հայկական սրբատեղիների և սատկածների մասին։ Այսպես, Կոմմագենեի՝ գլխավոր աստվածը՝ Օրոմազդը (հայկ․ Արամագդը), Համադրված է հունական Զևսին, Արտագենսը (հայկական Վահագնը)՝ Հերակլեսին։ Հայկական առասպելներում, զրույցներում և գրավոր աղբյուրներում բացի անձնավորված, մարդակերպ ասէովածներից հիշատակվում ևն նաև զանազան մտացածին, երևակայական էակներ՝ հրեշներ (Վիշապ, Շահպետ, Շուտիկ, Պայ, Պարիկ, Տուշկապարիկ), բանական և հոգեղեն էակներ, չար ու բարի ոգիներ (Հարալեզ, Քաջ, Հավերժահարս, Թուխս, Խաժակ, Ալ, Առնակ), որոնք անշուշտ մտել են հայկական դիցաբանական ըմբռնումների մեջ։

Գրականություն[խմբագրել]

  • Лосев А․ Փ․է Античная мифология в ее историческом развитии, М․, 1957;
  • Золотарев А․ М․, Родовой строй и первобытная мифология, М․, 1964;
  • Шах- нович М․ И․, Первобытная мифология и философия, JI․, 1971;
  • Тренчени-Вальдапфель И․, Мифология, пер․ с венг․, М․, 1959;
  • Лев и-С т р о с с К․, Структура мифов, «Вопросы философии», 1970, Mb 7;
  • The mythology of all races, v․ 1-12, Boston, 1916-1928; Levi-Strauss C․, MyUiologiques, t․ 1-4, P․, 1964-1971;
  • Kirk G․ S․, Myth, its meaning and functions in ancient and other cultures, Berk-Los Angeles, 1970
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png