Պրոմեթևս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծիվը ծվատում է Պրոմեթևսի լյարդը

Պրոմեթևս (հին հուն.՝ Προμηθεύς), հին հունական դիցաբանության մեջ` տիտաններից մեկը, մարդկանց արարիչ և պաշտպան: Ըստ առասպելի` ծեփել է մարդկանց կավից, իսկ Աթենասը նրանց մեջ կյանք է շնչել: Պրոմեթևսը մարդկային տոհմի հովանավոր ու դաստիարակն էր վերջինիս գոյության առաջին շրջանում: Բարերարություն անելով մարդկանց` Պրոմեթևսը հապշտակես երկնքից ու նրանց տվեց կրակը: Դրա համար նա դաժանորեն պատժվեց Զևսի կողմից: Նա գամվեց Կովկասյան լեռներից մեկին, և արծիվը ամեն օր ծվատում էր նրա լյարդը, որը գիշերվա ընթացքում նորից վերականգնվում էր: Պրոմեթևսի տանջանքներին վերջ տվեց Հերակլեսը, որը հանդիպեց նրան ու ազատեց շղթաներից իր ճանապարհորդություններից մեկի ժամանակ: