Եվրիպիդես
| Եվրիպիդես | |
|---|---|
(հույն ողբերգակ) |
|
| ԱԱՀ՝ | Եվրիպիդես |
| Ծննդյան օր՝ | մ.թ.ա. 480 |
| Ծննդավայր՝ | Սալամիս կղզում |
| Վախճանի օր՝ | մ.թ.ա. 406 |
| Վախճանի վայր՝ | Մակեդոնիա |
Եվրիպիդես, հույն ողբերգակ (հին հունարեն` Εὐριπίδης, լատիներեն` Euripides, 480 — 406 մ.թ.ա.):
Կենսագրությունը [խմբագրել]
Սոփոկլեսի կրտսեր ժամանակակից Եվրիպիդեսն, ըստ ավանդության, ծնվել է մ.թ.ա 480, Սալամիս կղզում, հենց Սալամիս ճակատամարտի օրը. հունա-պարսկական պատերազմի այդ կարևորագույն իրադարձությամբ, այսպիսով, իրար են առնչվում երեք մեծ ողբերգակների կենսագրությունները։ 45-ամյա Էսքիլեսը Սալամիսի ճակատամարտի խիզախ զինվորներից էր, 16-ամյա Սոփոկլեսը ղեկավարեց պարսիկների դեմ հաղթանակը փառաբանող պատանիների երգչախումբը, իսկ Եվրիպիդեսն այդ օրը ծնվեց։
Եվրիպիդեսի սոցիալական ծագումը ստույգ հայտնի չէ։ Ըստ որոշ տեղեկությունների, նրա հայրը խանութպան էր, իսկ մայրը` մրգավաճառ։ Ավելի հավանական է, որ Եվրիպիդեսը հարուստ տոհմի շառավիղ էր, քանի որ նա փայլուն կրթություն է ստացել: Պատանեկան տարիներին ապագա ողբերգակը նկարչական ընդունակություններ է ցուցաբերել, մոտ է եղել ժամանակի աղատախոհ փիլիսոփաներ Անաքսագորասի, Պրոտագորասի, Պրոդիկոսի հետ` որոնց ազդեցության տակ ձևավորվել է նրա աշխարհայացքը։
Քաղաքական հայացքներով հարել է «չափավոր» դեմոկրատներին, սակայն հասարակական կյանքի, կրոնական հարցերում մեծ ազատախոհություն է դրսևորել։ Եվրիպիդես ողբերգությունները սկսել են բեմադրվել մ.թ.ա. 455-ին, սկզբում մեծ հաջողություն չեն ունեցել, քանի որ և գաղափարական, և կառուցվածքային առումով նորույթներ էին։ Ընդհանրապես, մեծ ողբերգակի դրամատիկական ժառանգությունն ըստ արժանավույն գնահատվել է միայն նրա մահվանից հետո։ Կյանքի օրոք նա ողբերգակների մրցույթում միայն երեք անգամ է հաղթող ճանաչվել։
Եվրիպիդեսը մենասեր, մռայլ մարդ էր, սիրում էր առանձնանալ ու ստեղծագործել. շատ հարուստ գրադարան ուներ: Սալամիս կղզում մի ծովահայաց քարանձավ համարվում էր Եվրիպիդեսի սիրելի աշխատատեղին։
Քաղաքական կյանքին չէր մասնակցում, սակայն իր գրվածքներում միշտ անդրադարձել է ժամանակի կարևոր իրադարձություններին ու խնդիրներին։ Ժամանակակիցները համարում էին Եվրիպիդեսին կնատյաց` կապելով այն նրա դժբախտ անձնական կյանքին (նա ամուսնացել է երկու անգամ` անհաջող)։
մ.թ.ա.408 ընդունելով Մակեդոնիայի արքա Արքելաոսի հրավերը մեկնում է այդ երկիր, որտեղ և վախճանվում է մ.թ.ա.406։ Չար լեզուները նրա մահվան շուրջը հորինել են երկու լեգենդ. դրանցից մեկի համաձայն` Եվրիպիդեսին հոշոտել են շները, մյուսի համաձայն` նրա կնատյացությունից զայրացած կանայք։
Հունական դրամատոիրգիայի երեք տաղանդավոր ներկայացուցիչներն են՝ Էսքիլեսը, Սոփոկլեսը և Եվրիպիդեսը։ Եվրիպիդեսը տասնհինգ տարով փոքր էր Սոփոկլեսից, նա ծնվել է մ.թ.ա. 480-406 թթ. Սալամինում, ըստ ավանդության, հենց այն օրը, երբ տեղի է ունեցել Սալամինի ճակատամարտը։ Եվրիպիդեսի սոցիալական ծագումը ստույգ հայտնի չէ։ Ըստ որոշ տեղեկությունների, նրա հայրը խանութպան էր, իսկ մայրը` մրգավաճառ։ Ավելի հավանական է, որ Եվրիպիդեսը հարուստ տոհմի շառավիղ էր, քանի որ նա փայլուն կրթություն է ստացել: Պատանեկան տարիներին ապագա ողբերգակը նկարչական ընդունակություններ է ցուցաբերել: Ստացել է բազմակողմանի կրթություն, սովորել է նաև մարմնամարզություն և նկարչություն։ Մոտ է եղել ժամանակի աղատախոհ փիլիսոփաներ Անաքսագորասի, Պրոտագորասի, Պրոդիկոսի հետ` որոնց ազդեցության տակ ձևավորվել է նրա աշխարհայացքը։ Քաղաքական հայացքներով հարել է «չափավոր» դեմոկրատներին, սակայն հասարակական կյանքի, կրոնական հարցերում մեծ ազատախոհություն է դրսևորել։ Եվրիպիդես ողբերգությունները սկսել են բեմադրվել մ.թ.ա. 455-ին , սկզբում մեծ հաջողություն չեն ունեցել, քանի որ և գաղափարական, և կառուցվածքային առումով նորույթներ էին։ Ընդհանրապես, մեծ ողբերգակի դրամատիկական ժառանգությունն ըստ արժանավույն գնահատվել է միայն նրա մահվանից հետո։ Կյանքի օրոք նա ողբերգակների մրցույթում միայն երեք անգամ է հաղթող ճանաչվել։ Եվրիպիդեսը մենասեր, մռայլ մարդ էր, սիրում էր առանձնանալ ու ստեղծագործել. շատ հարուստ գրադարան ուներ: Սալամիս կղզում մի ծովահայաց քարանձավ համարվում էր Եվրիպիդեսի սիրելի աշխատատեղին։ Քաղաքական կյանքին չէր մասնակցում, սակայն իր գրվածքներում միշտ անդրադարձել է ժամանակի կարևոր իրադարձություններին ու խնդիրներին։ Եվրիպիդեսի ստեղծագործության հիմքն այն է, որ նա ընդհանրապես հրաժարվում էր կրոնապաշտամուտքային բովանդակությունից, և իր հերոսներին դարձնում էր իրական մարդիկ։
Սոփոկլեսը հետևյալ կերպ է բնութագրել իր տարբությունը Եվրիպիդեսից. «Ես մարդկանց պատկերել եմ այնպես ինչպես նրանք պետք է լինեն, իսկ Եվրիպիդեսը պատկերել է այնպես ինչպես մարդիք կան իրական կյանքում»։ Եվրիպիդեսի գործնեության շրջաը զուգատիպում է Աթենքի դեմոկրատիայի ճգնաժամին։ Նա քաղաքական ոչ մի կուսակցության չէր պատկանում, բայց իր ողբերգությունների մեջ արտացոլել է Աթենքի ամբողջ հասարակական կայնքի փոփոխությունները։ Եվրիպիդեսը նոր էտապ էր ստեղծել հունական դրամատուրգիայի պատմության մեջ ձևականորեն մասնակից լինելով իր շուրջը բորբոքվող քաղաքական հասարակական եռուզեռին։ Նա իր ողբերգությունների մեջ պատկերել է ժամանակի հատկություններով լի փոթորկալից կյանքը։ Նա իր ստեղծագործություններում ցուցադրել է հասարակական խավի բոլոր ներկայացուցիչներին։ Քաղաքական կուսակցությունների սուր պայքարի շրջանում Եվրիպիդեսը կասկածի տակ է առել տիրող կարգերը ու բարքերը, որտեղ կաշառակիրությունը և շողոքորթությունը հասել էին մեծ չափերի։ Եվրիպիդեսը չէր հանդուրժում անհատի որև է ճնշում, ուստի և նրա պայքարը կրոնական նապապաշտւմների դեմ ստանում է լայն ծավալ։ Օգտագործելով դիցաբանական նյութը, Եվրիպիդեսը դրա վրա հյուսում է հունական ռեալ իրականությունը և կասկածի է ենթարկում ավանդական բարոյականությունը, կրոնական ըմբռնումները։ Իսկ դիցաբանակն նյութտ Եվրիպիդեսի մոտ միայն պատրվագ է եղել ժամանակի հրատապ խնդիրները հրապարակ հանելու համար։ Հետևելով այդ խնդիրների առաջխաղացմանը Եվրիպիդեսը իր հերոսներին մարդկայնացրել է և նրանց օժտել սովորական մրդկային կրքերով։ Եվրիպիդեսը կարողացավ իր ողբերգությունների հերոսներին աստվածների դիրքերից իջեցնել սովորական մարկանց աստիճանին։ Նրանց գործող անձանց ներքին և արտաքին կերպարանքների մեջ այլևս չկար այն բարձր ոճը որը մենք տեսնում ենք Էսքիլեսի և մասամբ Սոփոկլեսի մոտ։
Ստեղծագործությունները [խմբագրել]
Եվրիպիդեսը իր գրական գործունեությունը սկսել է քսանհինգ տարեկան հասակում: Եվրիպիդեսի ստեղծած ավելի քան 90 դրամատիկական գրվածքներից մեզ են հասել 17 ողբերգություն և մեկ սատիրական դրամա` ավելի շատ քան Էսքիլեսի և Սոփոկլեսի մեզ հասած ստեղծագործությունները միասին վերցրած: Դրանք են`
- Ալկեստա (մ.թ.ա. 438 թ, երկրորդ մրցանակ)
- Մեդեա (մ.թ.ա. 431 թ, երրորդ մրցանակ)
- Հիպպոլիտոս (մ.թ.ա. 428 թ, առաջին մրցանակ)
- Հերակլիդներ (մ.թ.ա. 430 թ)
- Հերակլես (մ.թ.ա. 416 թ)
- Հեկուբե (մ.թ.ա. 424 թ)
- Անդրոմաքե (մ.թ.ա. 425 թ)
- Խնդրարկուներ (մ.թ.ա. 423 թ)
- Իոն (մ.թ.ա. 414 թ)
- Տրոյուհիներ (մ.թ.ա. 415 թ, երկրորդ մրցանակ)
- Էլեկտրա (մ.թ.ա. 420 թ)
- Իփիգենիան Տավրիսում (մ.թ.ա. 414 թ)
- Հեղինե (մ.թ.ա. 412 թ)
- Փյունիկուհիներ (մ.թ.ա. 410 թ)
- Օրեստես (մ.թ.ա. 408 թ)
- Բաքոսուհիներ (մ.թ.ա. 405 թ, հետմահու, առաջին մրցանակ)
- Իփիգենիան Ավլիսում (մ.թ.ա. 405 թ, հետմահու, առաջին մրցանակ)
- Կիկլոպ (սատիրական դրամա)
Աղբյուրներ [խմբագրել]
- Հին հունական ողբերգություններ, Երևան, 1990: