Պրոտագորաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոտագորաս
Πρωταγόρας
Ծնվել էմոտ մ. թ. ա. 490[1] Աբդերա, Ավդիրա (դիմա), Xanthi Regional Unit, Արևելյան Մակեդոնիա և Թրակիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան[2]
Մահացել էմոտ մ. թ. ա. 420[1] Հոնիական ծով
Դավանանքագնոստիցիզմ
ՈւղղությունՍոփեստություն և նախասոկրատյան փիլիսոփայություն
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
 Protagoras Վիքիպահեստում

Պրոտագորաս Աբդերցի (մ․թ․ա․ մոտ 480 - մոտ 410), հին հույն փիլիսոփա, սոփեստների փիլիսոփայական դպրոցի հիմնադիրը։ Մեղադրվել է աթեիզմի համար, վտարվել Աթենքից։ Աստվածների մասին նրա գիրքն այրվել է։ Հռչակվել է «Մարդը չափանիշն է բոլոր իրերի՝ գոյություն ունեցողների, որ դրանք գոյություն ունեն, և գոյություն չունեցողների, որ դրանք գոյություն չունեն» դրույթով, որտեղ առկա սուբյեկտիվիզմը բացատրվում է Հերակլիս ի ուսմունքի ազդեցությամբ․ եթե յուրաքանչյուր ակնթարթում ամեն ինչ փոխվում է, ապա ամեն ինչ գոյություն ունի այնքանով, որքանով դա այս կամ այն պահին կարող է ըմբռնել անհատը։ Նման հարաբերապաշտական մոտեցում է նկատվում նաև կրոնի հարցում՝ «Աստվածների մասին ես չեմ կարող իմանալ ոչ այն, որ նրանք գոյություն ունեն, ոչ այն, որ նրանք չկան, ոչ այն, թե ինչպիսի տեսք ունեն»։ Հավանաբար ընդունել է և′ աստվածների, և′ ամբողջությամբ աշխարհի գոյությունը, սակայն ժխտել է օբյեկտիվ աշխարհի հավաստի ճանաչողության հնարավորությունը և ընդունել միայն զգայական երևույթների հոսունությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 446