Վիքիպեդիա:Օրվա հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրվա հոդված

Cscr-featuredtopic gold.svg

«Օրվա հոդված» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն օր ներկայացնել հետաքրքիր, ուշագրավ մի հոդված։ Ի տարբերություն «Ցուցափեղկ» նախագծի, որի նպատակն է ընտրել և ներկայացնել որակական առումով անթերի հոդվածներ, այստեղ կարևոր է, որ հոդվածը ունենա բավարար որակ, լինի բովանդակալից և ներկայացնի այնպիսի թեմա, որը հետաքրքություն կառաջացնի այցելուների մոտ՝ Վիքիպեդիա հանրագիտարանի բովանդակության նկատմամբ։

Ինչպե՞ս է հոդվածը հայտնվում «Օրվա հոդվածը» բաժնում։ Նախ որևէ խմբագրող կամ ընթերցող նկատում է հետաքրքրաշարժ մի հոդված և այն առաջարկում է «Թեկնածուներ» կոչվող էջում։ Այստեղ կատարվում է ընտրություն։ Ընտրված հոդվածներից մեկ պարբերություն (սովորաբար ներածությունը) տեղադրվում է հատուկ կաղապարի մեջ (ամեն տարվա համար ստեղծված է 366 այդպիսի կաղապար), որը տարվա համապատասխան օրը հայտնվում է Գլխավոր էջում։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր հոդված, ապա սեղմեք այստեղ այն «թեկնածու» առաջարկելու համար։

Օրվա հոդված կարող են դառնալ այն հոդվածները, որոնք չեն ընտրվել Շաբաթվա կենսագրություն, Շաբաթվա հոդված և Ընտրյալ կամ Լավ հոդված չեն հանդիսանում:

Նախագիծը վերահսկվում է ակտիվ մասնակիցների կողմից (տե՛ս ձախում)։ Եթե ինքներդ ցանկանում եք ակտիվ մասնակցություն ունենալ, ապա հայտնեք ձեր ցանկության մասին նախագծի քննարկման էջում:

↱ ՎՊ:ՕՀ

Նախագծի ենթաէջեր

Կաղապարներ

Վերահսկող մասնակիցներ

Aram-van (քննարկում)

  • ...
Emblem-star.svg 2012 թ. Օրվա հոդվածներ (արխիվ). ՓետրվարՄարտԱպրիլՄայիսՀունիսՀուլիսՕգոստոսՍեպտեմբերՀոկտեմբերՆոյեմբերԴեկտեմբեր
Cscr-featuredtopic gold.svg 2014 թ. Օրվա հոդվածներ. Հունվար - ՓետրվարՄարտԱպրիլՄայիսՀունիսՀուլիսՕգոստոսՍեպտեմբերՀոկտեմբերՆոյեմբերԴեկտեմբեր


Սեպտեմբեր 21-ի հոդված

-
Մեծ Հայքի աշխարհներ

Մեծ Հայք, պետություն Հայկական Լեռնաշխարհում մ.թ.ա. 331-մ.թ. 428 թվականներին։ Հիմնադրվել է Ալեքսանդր Մակեդոնացուց հետո՝ Երվանդունիների օրոք։

Մ.թ.ա. 189 թվականից սկսած Հայոց գահին հաստատվեց Արտաշեսյանների արքայատոհմը, որի հիմնադիր Արտաշես Ա-ն կարճ ժամանակում միավորեց երկիրն ու անցկացրեց մի շարք բարեփոխումներ։ Մեծ Հայքը իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծի կառավարման ընթացքում, երբ այն ձգվում էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս և Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Մեծ Հայքը կամ Հայկական կայսրությունը դարձավ արևելքի հզորագույն պետությունը։

Արտաշեսյան հարստությանը փոխարինելու եկան պարթև Արշակունիները, որոնցից Տրդատ Գ Մեծի օրոք (301) Մեծ Հայքը դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը շարունակել...

-
Անցած 10 օրվա հոդվածները Եկող 10 օրվա հոդվածները
Սեպտեմբերի 20
Ածխաջրեր, (ածխաջրատներ, շաքարներ), քիմիական միացություններ՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից։

Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cx(H2O)y։ Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ։ Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։ Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ։

Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան շարունակել...

Սեպտեմբերի 22
Լեոնարդո ԴիԿապրիո, 2014 թ. լուսանկար

Լեոնարդո ԴիԿապրիո (անգլ.՝ Leonardo Wilhelm DiCaprio, նոյեմբերի 11, 1974), ամերիկացի կինոդերասան։

Առավել հայտնի ֆիլմերն են Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Թակարդների կղզի» «Ուոլ Սթրիթի գայլը», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» և Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին»։

Լեոնարդո ԴիԿապրիոն ծնվել է 1974թ.-ի նոյեմբերի 11-ին։ Նա ունի իտալական, գերմանական և ռուսական արմատներ շարունակել...

Սեպտեմբերի 19
Կենսամակարդակը մարդու ֆիզիկական, հոգևոր և սոցիալական պահանջների բավարարման մակարդակի ինտեգրալ բնութագրիչ է։

Այն արտահայտվում է ցուցանիշների համակարգով, որոնք արտացոլում են մեկ շնչի հաշվով սպառվող ապրանքների և ծառայությունների ծավալները, առավել կարևոր ապրանքների բնական սպառման չափերը, մեկ շնչի հաշվով իրական եկամուտները, բնակարանով, տարբեր տեսակի կոմունալ ծառայություններով, տրանսպորտով, կապի միջոցներով ապահովվածությունը, կրթության, առողջապահության համակարգի, ինչպես նաև մշակութային կյանքի հասանելիությունը:

1999-2003 թվականներին նվազագույն աշխատավարձը Հայաստանում եղել է 5 հազար դրամ, 2004 թվականին՝ 13 հազար, 2008 թվականին՝ 25 հազար, 2009 թվականին՝ 30 հազար դրամ շարունակել...

Սեպտեմբերի 23
Տավարաբուծություն անասնապահության ճյուղ, զբաղվում է կաթնատու և մսատու տավարի բուծման, դրանց տոհմային ու մթերատվության հատկանիշների բարելավման հարցերով։

Տավարը բուծում են կաթ, միս, կաշվի հումք ստանալու, առանձին երկրներում՝ նաև աշխատեցնելու և սպորտային (ցլամարտ) նպատակների համար։ Գիտականորեն հիմնավորված սննդի նորմերի համաձայն կաթնամթերքները կազմում են մարդու օրական կերաբաժնի էներգետիկական արժեքայնության մոտ 20%-ը և ապահովում են օրգանիզմի սպիտակուցի պահանջի մոտ 30%-ը։

Երկրագնդի բնակչության օգտագործած կաթնամթերքի ընդհանուր քանակի 90%-ը պատրաստվում է կովի կաթից շարունակել...

Սեպտեմբերի 18
Ավոկադոյի պտուղները ծառի ճյուղին

Ավոկադո, ավոկադենի կամ ամերիկյան Perseus (լատ.՝ Persea americana)` մշտադալար պտղատու բույսերի տեսակ, պատկանում է Lauraceae ընտանիքին:

Մշակաբույսերի ընտանիքի կարևոր պտուղ: Ավոկադոյի պտուղները հարուստ են վիտամիներով և կարևոր հանքային նյութերով: Ռուսերենում օգտագործում են բույսի մեկ այլ անվանում՝ ագակատ: Իսկ անգլերենում բույսն ու պտուղները ունեն հետևյալ անունը՝ alligator pear («կոկորդիլոս տանձ»)։

Ավոկադոն արագ աճող ծառ է, որի բարձրությունը հասնում է մոտավորապես 18 մետրի, ցողունը սովորաբար լինում է ուղիղ՝ խիստ ճյուղավորված շարունակել...

Սեպտեմբերի 24
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Սեպտեմբերի 17
Հին Երևանի վերակազմած քարտեզը և նոր հատակագիծը. Ալեքսանդր Թամանյան

Հին Երևան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի պատմական կենտրոնը։

Երբեմն Հին Երևան ասելով ի նկատի ունեն Երևանի պատմության «նահանգային շրջանը» (Երևանի նահանգի կենտրոն, Ռուսական կայսրություն) և «խորհրդային շրջանը» (Հայկական ԽՍՀ մայրաքաղաք, ԽՍՀՄ)։ Վերջին փուլը սակայն չի ընդգրկվում ամբողջությամբ, այլ մինչև 20-րդ դարի կեսը՝ Երևանի ընդարձակումը։

Երևան քաղաքի շրջագիծը, Ռուսաստանին միացման նախօրյակին կազմում էր երեսուն կիլոմետր, սկսած Զանգվի (Հրազդան) կամուրջից և վերադարձած նույն տեղը շարունակել...

Սեպտեմբերի 25
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Սեպտեմբերի 16
Մարիո Գյոթցեն Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում

Մարիո Գյոթցե (հունիսի 3, 1992 թ.), գերմանացի ֆուտբոլիստ, ով խաղում է «Բավարայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում՝ որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան։

6 տարեկանում Մյունխենից տեղափոխվելով Դորտմունդ, Մարիոն առաջին իսկ մարզումներից սկսեց ցուցաբերել սառնասրտություն՝ գնդակով աշխատելիս։Գերմանիայի երիտասարդականի ֆուտբոլիստի մոտ կար դիսպետչերի բոլոր հատկությունները։

Մարիոն «Բորուսսիայում» իր դեբյուտը նշել է 2009 թվականի նոյեմբերի 21-ին՝ 13-րդ տուրում՝ «Մայնցի» դեմ շարունակել...

Սեպտեմբերի 26
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Սեպտեմբերի 15
ԴՆԹ-ի հատված

Գենետիկա (հին հունարեն γενητως — ծնող, որևիցե մեկից սկիզբ առնող, գիտություն օրգանիզմների ժառանգականության և փոփոխանակության, ինչպես նաև գենետիկորեն ամրագրված հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։

«Գենետիկա» տերմինը մտցվել է Վիլյամ Բետսոնի կողմից 1906 թվականին։ Կախված հետազոտվող օբյեկտի բնույթից առանձնացնում են բույսերի գենետիկա, միկրոօրգանիզմների գենետիկա, կենդանիների գենետիկա, մարդու գենետիկա և այլն։

Ժամանակակից շատ կենսաբանների կարծիքով գենետիկան վերջին տարիների ընթացքում դարձել է առանցքային ճյուղ կենսաբանություն գիտության համար շարունակել...

Սեպտեմբերի 27
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Սեպտեմբերի 14
Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիան Հայաստանում, կենդանի օրգանիզմում ընթացող ֆիզիոլոգիական շարժընթացների հարցերով զբաղվել են դեռևս Հին Հայաստանում։

7-րդ դարում հայերեն է թարգմանվել հոցն հեղինակ Նեմեսիոս Եմեսացու (5-րդ դար) «Մարդու բնության մասին» աշխատությունը, որը ժամանակի ֆիզիոլոգիայի հիմնական ձեռնարկներից էր։ 19-րդ դարի վերջերին 20-րդ դարիի սկզբներին Ս. Պետերբուրգում աշխատել են նշանավոր հայ ֆիզիոլոգներ Վ. Վարդանովը և Լևոն Օրբելին։

Հայաստանում ֆիզիոլոգիայի դասավանդումն ու գիտական հետազոտություններն սկսվել են 1920 թվականին, երբ ԵՊՀ բժշկական ֆակուլտետում ստեղծվել են կենդանիների (վարիչ՝ Գ. Մուշեղյան) և մարդու (վարիչ՝ Ա. Հակոբյան) ֆիզիոլոգիայի ամբիոններ շարունակել...

Սեպտեմբերի 28
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Սեպտեմբերի 13
Ազոտական թթու

Ազոտական թթու, քիմիական բանաձևն է (HNO3), խիստ անկայուն և պայթունավտանգ նյութ է, ուժեղ միահիմն թթու: Պինդ ազոտական թթուն ունի երկու տարաձևություն` մոնոկլինային և ռոմբիկ բյուրեղացանցով։

Ջրի հետ խառնվում է ցանկացած հարաբերությամբ։ Ջրային միջավայրում համարյա ամբողջությամբ դիսոցվում է իոնների։ Ջրի հետ փոխազդում է 68,4% և 120°C ջերմաստիճանային պայմաններում և մթնոլորտային ճնշման տակ։

Հայտնի են երկու բյուրեղահիդրատներ` մոնոհիդրատ (HNO3·H2O) և եռհիդրատ (HNO3·3H2O) շարունակել...

Սեպտեմբերի 29
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Սեպտեմբերի 12
Նախախորհրդային Հայաստանում երաժշտական մշակույթի զարգացման հնարավորությունները սահմանափակ էին. չկային երաժշտական դպրոցներ, օպերային թատրոն, սիմֆոնիկ նվագախումբ, մշտական երաժշտական կոլեկտիվներ և այլն։

Խորհրդային կարգերի հաստատումից (1920) հետո կառավարության հրավերով հայրենիք են վերադարձել մի շարք նշանավոր կոմպոզիտորներ, կատարողներ, երաժշտական գործիչներ՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Ռոմանոս Մելիքյան, Սպիրիդոն Մելիքյան, Անուշավան Տեր-Ղևոնդյան, Ավետ Գաբրիելյան, Շարա Տալյան, Հայկանուշ Դանիելյան և ուրիշներ։

1921-ին Երևանում Ռ. Մելիքյանի նախաձեռնությամբ բացվել է երաժշտական ստուդիա, որի հիման վրա ստեղծվել է կոնսերվատորիան շարունակել...

Սեպտեմբերի 30
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Սեպտեմբերի 11
Հայաստանի Հանրապետության պետական տոները և հիշատակի օրերը, մեծանուն Լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստում է. որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր:

Հայաստանի Հանրապետությունում սահմանված են հետևյալ տոներն ու հիշատակի օրերը`

դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ծննդյան տոներ։ Ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկաթյան տոն (ոչ աշխատանքային օր)։ Ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր): Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր): Մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության օր (ոչ աշխատանքային օր): Հուլիսի 5-ը Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր): Սեպտեմբերի 21-ը Անկախության օր (ոչ աշխատանքային օր) և Դեկտեմբերի 71988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի օր շարունակել...

Հոկտեմբերի 1
Crystal txt.png Այս օրվա համար դեռ ընտրված հոդված չկա։ Դուք կարող եք նոր հոդված առաջարկել թեկնածուների էջում։
Emblem-star.svg Գլխավոր էջի բաժիններ – Օրվա հոդվածԱյսօր պատմության մեջԳիտեի՞ք որՕրվա պատկերՇաբաթվա կենսագրությունՇաբաթվա հոդված