Վիքիպեդիա:Օրվա հոդված/Սեպտեմբեր 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Սեպտեմբեր ամսվա հոդվածները
Սեպտեմբերի 1
Լեյթոն Հյուիթ
Լեյթոն Հյուիթ

Առաջին Բալկանյան պատերազմը (բուլղար․՝ Балканска война, հուն․՝ Α΄ Βαλκανικός πόλεμος, սերբ.՝ Први балкански рат Պրվի Բալկանսկի ռատ, թուրքերեն՝ Birinci Balkan Savaşı) տեղի է ունեցել 1912 թվականի հոկտեմբերից մինչև 1913 թվականի մայիսը։ Հակամարտող կողմերն են եղել Բալկանյան միությունը (Բուլղարիա, Սերբիա, Հունաստան և Մոնտենեգրո) և Օսմանյան կայսրությունը: Բալկանյան երկրների զորքերի միահամուռ ռազմավարության շնորհիվ Բալկանյան միությունը կարողացավ պարտության մատնել օսմանյան բանակին։

Պատերազմի արդյունքում դաշնակիցները նվաճեցին Օսմանյան կայսրության գրեթե ամբուղջ եվրոպական մասը։ Պատերազմից հետո նաև անկախացավ Ալբանիան: Չնայած հաջողությանը Բուլղարիան դժգոհ մնաց Մակեդոնիայի բաժանումից, ինչը հանգեցրեց Երկրորդ Բալկանյան պատերազմին:

Բալկանյան թերակղզու երկրների և Օսմանյան կայսրության ենթակա Ռումելիայի միջև լարվածությունը գնալով աճում էր, քանի որ... Ավելին

Սեպտեմբերի 2
Ջարդերի հիմնական կենտրոնները
Ջարդերի հիմնական կենտրոնները

6-7 Սեպտեմբերի դէպքեր (յունարէն՝ Σεπτεμβριανά/ Septembriana), 6 Սեպտեմբեր - 7 Սեպտեմբեր 1955-ին Պոլսոյ մէջ պատահած եւ յոյներու ու առհասարակ երկրի փոքրամասնութիւններուն ուղղեալ աւերի ու թալանի շարժում։

1955-էն սկսեալ Ժողովրդավարական կուսակցութեան (1946) կազմած կառավարութիւնը տնտեսական հետզհետէ ծանրացող կացութեան մը դիմաց կը գտնուէր։ Յատկապէս բարձր սղաճի պատճառով կորսնցուցած էր կենսամականդակը նուազող խաւին վստահութիւնը։ Կասկածելի միջոցներով կը փորձէր լռեցնել ընդդիմութիւնը, ինչ որ պատճառ կը դառնար, որ մամուլը, մտաւորականները եւ ուսանողները երես դարձնեն Ժողովրդավարական կուսակցութենէն։ Զոր օրինակ Գերմանիոյ Արտաքին գործոց նախարարութեան մէկ զեկոյցին համաձայն, դէպքերէն դեռ 15 օր առաջ, ընդդիմութիւնը հսկողութեան տակ առնելու նպատակով, որոշուած էր 7 Սեպտեմբեր 1955-ին պարէտային ժամ հռչակել Պոլսոյ, Անքարայի ու Իզմիրի մէջ։ 1956-ին ընդդիմութիւնը ճնշելու նպատակով... Ավելին

Սեպտեմբերի 3
Ֆիլմի տարբերանշանը
Ֆիլմի տարբերանշանը

Ստեֆան Անտոնիո Սալվատորե (անգլ.՝ Stefan Antonio Salvatore), հորինված կերպար ամերիկյան «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալից։ Ստեղծվել է Ջուլի Պլեքի և Քևին Ուիլյամսոնի կողմից Լիզա Ջեյն Սմիթի «Վամպիրի օրագրերը» վեպերի շարքի հիման վրա, որտեղ Ստեֆանը նույնպես գլխավոր հերոս էր։ Հեռուստասերիալում Ստեֆան Սլավատորի դերը կատարում է Փոլ Ուեսլին:

2009 թվականի մարտի 27-ին «The Hollywood Reporter»-ը հայտարարել է, որ ամերիկացի դերասան Փոլ Ուեսլին հաստատվել է Ստեֆանի դերում։ Նա եղել է վերջին մասնակիցը, ով միացել է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի դերասանական կազմին:

«Los Angeles Times»-ից Կարինա Մակքենզին նշել է, որ «10 տարի որպես հաջողակ, բայց աչքի չընկնող հեռուստատեսային դերասան լինելուց հետո» Փոլն «ամենուր» է։ Մակքենզին գրել է. «Նրա դիմանկարը անցած տարի եղել է «Վամպիրի օրագրերը» ֆիլմի ավելի քան երեսուն պաստառների վրա՝ չհաշված գովազդային վահանակները, որոնք տեղադրված էին... Ավելին

Սեպտեմբերի 4
Տարբերանշանը
Տարբերանշանը

System of a Down (SOAD), հայ-ամերիկյան ռոք խումբ՝ ձևավորված 1992 թվականին Լոս Անջելեսում Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանի կողմից Soil անունով։ Ժամանակակից անվանումը ձեռք է բերել 1995 թվականին։ Խմբի բոլոր անդամները հայկական ծագում ունեն։ 1998 թվականից մինչև 2005 թվականն ընկած ժամանակահատվածում խումբը հինգ ստուդիական ձայնասկավառակ է թողարկել, որոնցից յուրաքանչյուրը դարձել է պլատինե (առավել հաջողակը դարձել է Toxicity-ին՝ մուլտիպլատինե), ընդհանուր 12 միլիոն օրինակ թողարկման ծավալով: 2006 թվականին System of a Down խմբի անդամները ժամանակավորապես որոշեցին դադարեցնել համատեղ գործունեությունը և զբաղվել անհատական նախագծերով։ 2010 թվականի նոյեմբերի 29-ին խումբը հայտարարեց միավորվելու և 2011 թվականին եվրոպական շրջագայություն անցկացնելու մասին: Սկզբնապես խումբը պետք է կոչվեր «Victims of the Down»՝ ըստ Դարոն Մալաքյանի գրած բանաստեղծության։ Խմբի անդամների ընդհանուր քննարկման ժամանակ որոշվեց «victims» բառը փոխարինել առավել ընդհանուր «system» բառով։ Փոփոխության պատճառ դարձավ նաև... Ավելին

Սեպտեմբերի 5
Հին Պորտ Ռոյալը
Հին Պորտ Ռոյալը

Պորտ Ռոյալ (անգլ.՝ Port Royal, 1956-1661 թվականերին նավահանգիստը կրում էր Կագուեյ Հրվանդան կամ պարզապես Կագուեյ (անգլ.՝ Point Cagwey) անվանումը), քաղաք Ճամայկա կղզում, համանուն անգլիական գաղութի մայրաքաղաքը 1656-1692 թվականերին: Ներկայումս քաղաքը լքված է բնակիչների կողմից և գրեթե ամբողջությամբ անցել է Կարիբյան ծովի հատակը:

Քաղաքը գտնվում է Ճամայկայի հարավային ափին՝ երկար և նեղ Պալիսադոս ցամաքալեզվակի արևմտյան վերջնամասում, որը Կինգստոն նավահանգստի հարավային սահմանն է: Պորտ Ռոյալ ծովածոցում գտնվում էր բազմաթիվ խութեր և ավազային ծանծաղուտներ, որոնք դժվարեցնում էին նավագնացությունը ծովածոցում, սակայն նպաստում էին կղզու պաշտպանությանը ծովային հարձակման ժամանակ: Պաշտպանողական առումով Պալիսադոս ցամաքալեզվակի հարմար դիրքը դարձավ հիմնական հիմքը 1962 թվականին այնտեղ 5 քարե ֆորտ կառուցելու համար, որոնք նախատեսված էին քաղաքի պաշտպանության և... Ավելին

Սեպտեմբերի 6
Բոննի և Քլայդ
Բոննի և Քլայդ

Բոննի Փարքեր և Քլայդ Բերոու (անգլ.՝ Bonnie Parker and Clyde Barrow), ամերիկացի հայտնի կողոպտիչներ, որ գործել են Մեծ ճգնաժամի տարիներին: Տարբեր տարիների նրանց ավազակախմբի անդամ են եղել Բաք Բերոուն՝ Քլայդի ավագ եղբայրը, Բլանշ Բերոուն՝ Բաքի կինը, Ռեյմոնդ Համիլտոնը, Վ. Դ. Ջոնսը, Ջո Պալմերը, Ռալֆ Ֆուլտսը և Հենրի Մետվինը: Ներկայում նրանք առավել հայտնի են որպես շուրջ քսան բանկերի կողոպտիչներ, սակայն Բերոուն նախընտրում էր թալանել փոքրիկ խանութներ ու մեքենաների լիցքավորման կայաններ: Ենթադրվում է, որ նրանց ավազակախմբի պատճառով զոհվել է առնվազն ինը ոստիկան և մի քանի քաղաքացի: Բոնին ու Քլայդը սպանվել են Տեխասի ռեյնջերների ու Լուիզիանա նահանգի ոստիկանների կողմից:

Բոննի Էլիզաբեթ Փարքերը (1 հոկտեմբերի, 1910, Ռովենա, Տեխաս, ԱՄՆ – 23 մայիսի, 1934, Լուիզիանա, ԱՄՆ) ծնվել է Տեխաս նահանգում՝ Ռովենայում: Եղել է երեք քույրերից... Ավելին

Սեպտեմբերի 7
«Քրիստոսի փորձությունը» (Սրբանկարի հեղինակ` Սպաս Ամենակարող, 1682
«Քրիստոսի փորձությունը» (Սրբանկարի հեղինակ` Սպաս Ամենակարող, 1682

Քրիստոսի փորձությունները (լատին․՝ Vade retro, Satana - «հեռացիր ինձնից, Սատանա»), Նոր Կտակարանում նկարագրված է Սատանայի կողմից Հիսուս Քրիստոսի փորձությունները 40 օր անապատում լինելու ժամանակ, որտեղ նա հեռացել էր իր մկրտությունից հետո: Քրիստոնեության մեջ Հիսուսի փորձությունները ներկայացվում են որպես Հիսուսի մեջ երկակիության ապացույց, իսկ Սատանայի խոցումը` որպես չար ուժերի դեմ պայքարի օրինակ և մկրտության բարեբեր պտուղների արդյունք:

Հիսուս Քրիստոսի 40 օր անապատում գտնվելու և Սատանայի փորձությունների մասին պատմությունը առկա է ավետարանիչների մոտ, բացի Հովհաննես ավետարանիչից: Ընդ որում Մատթեոսը և Ղուկասը մանրամասն պատմում են այդ մասին, համընկնելով բոլոր դետալներում, իսկ Մարկոսը միայն մի փոքր հիշատակում է այդ մասին, առանց մանրամասնությունների. «Նա քառասուն օր մնաց անապատում և Սատանայի կողմից փորձության ենթարկվեց: Այնտեղ նա գազանների հետ էր , իսկ հրեշտակները... Ավելին

Սեպտեմբերի 8
Աուն Սան Սու Չժի
Աուն Սան Սու Չժի

Դոու Աուն Սան Սու Չժի (àʊɴ sʰáɴ sṵ tɕì անգլ.՝ Aung San Suu Kyi, հունիսի 19, 1945, Յանգոն, Բիրմա, Բիրմա (ներկայիս Մյանմա)), քաղաքական գործիչ, ոչ բռնի մեթոդներով քաղաքացիական անհնազանդության Բիրմայի խորհրդանիշ, ռազմական խունտայի ընդդիմադիր Հանուն ժողովրդավարության ազգային լիգա (NLD) կուսակցության առաջնորդ, համաշխարհային ճանաչում ստացած քաղաքական բանտարկյալ, Սախարովի անվան մրցանակակիր (1990) Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1991), Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր (2012): 2016 թվականից Մյանմայի արտաքին գործերի նախարար:

1988-2010 թվականներին 15 տարի քաղաքական հայացքների համար հալածվել է՝ դատապարտվելով տնային կալանքի Մյանմայի իշխանության կողմից:

Աուն Սան Սու Չժին ծնվել է 1945 թվականի հունիսի 19-ին Յանգոնում, հայտնի քաղաքական գործիչների ընտանիքում:

Աուն Սան Սու Չժիի ծնողները քաղաքական գործիչներ են եղել: Հայրը՝ Աուն Սանը (1915 - 1947), Բիրմայի... Ավելին

Սեպտեմբերի 9
Airexpo Օդային Հանդիպում
Airexpo Օդային Հանդիպում

Airexpo-ն Ֆրանսական տարեկան օդային հանդիպում մըն է։ 1987-էն ի վեր կ՛անցնի Թուլուզիի մօտ, Միւրէ-Լհերմի օդակայան։

Միակ օդային հանդիպումն է, զոր կը կազմակերպուի ու կը ղեկավարուի ուսանողներու կողմէ։Ուստի ISAE-SUPAERO-ի (Institut Supérieur de l'Aéronautique et de l'Espace) եւ ENAC-ի (Ecole Nationale de l'Aviation Civile) առաջին տարուան ճարտարագէտ ուսանողները միասին կը կազմակերպեն այս հանդիսութիւնը։ Airexpo-ն Ֆրանսայի երրորդ ամենամեծ օդային հանդիպումն է, Պուրժէի ու Լա Ֆերթէ-Ալէի հանդիպումներէն ետք։

Վեց ամսուան ընթացքին, այս երկու դպրոցներէն 40 ուսանողներ կը կազմակերպեն այս հանդիպումը։ Տասը տարիներէ ի վեր, թռիչքի տնօրէնութենէն խումբ մը՝ Դանիէլ Պինարի առաջնորդութեամբ, կ՛օգնէ անոնց։ Այս ծրագիրը ընդարձակ է եւ կը միտի... Ավելին

Սեպտեմբերի 10
Ջորջ Բոյդ
Ջորջ Բոյդ

Ջորջ Իան Բոյդ (անգլ.՝ George Jan Boyd; հոկտեմբերի 2, 1985 թվական, Չաթհեմ, Անգլիա), բրիտանացի ֆուտբոլիստ, անգլիական «Բըռնլի» ֆուտբոլային ակումբի և Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի վինգեր։

Ֆուտբոլիստը սկսել է իր կարիերան «Չարլտոն Ատլետիկի» ֆուտբոլային ակադեմիայում, սակայն արդեն հաջորդ տարվանից սկսել է խաղալ «Ստիվենիջ Բորոյի» կազմում, որը հանդես էր գալիս Ազգային Կոնֆերենցիայում։ Չորսուկես տարվա ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցում է ընդհանուր առմամբ 123 հանդիպման և դառնում 31 գոլի հեղինակ, իսկ 2006 թվականի սկզբում Կոնֆերեցիայի պատմության մեջ ռեկորդային տրանսֆերային արժեքով տեղափոխվում է Լիգա 2-ում հանդես եկող «Պիտերբորո Յունայթեդ»։ 2009 թվականին Բոյդը, կնքելով կարճաժամկետ վարձավճարային պայմանագիր, տեղափոխվում է «Նոթինգհեմ Ֆորեստ»։ Այդ ակումբի կազմում վինգերը մասնակցում է 296 հանդիպման և հեղինակում է... Ավելին

Սեպտեմբերի 11
Զինաիդա Նիկոլաևնա Պաստեռնակ (ռուս.՝ Зинаи́да Никола́евна Пастерна́к, օրիորդական ազգանունը՝ Երեմեևա, առաջին ամուսնության ժամանակ՝ Նեյգաուզ, 1897, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունիսի 23, 1966, Մոսկվա, ԽՍՀՄ), դաշնակահար Գենրիխ Նեյգաուզի առաջին կինը, պոետ Բորիս Պաստեռնակի երկրորդ կինը, երաժիշտ Ստանիսլավ Նեյգաուզի մայրը։ «Հիշողություններ» գրքի հեղինակը, Պաստեռնակի՝ «Երկրորդ ծնունդ» ժողովածուում (1932) ընդգրկված մի շարք բանաստեղծությունների հասցեատերը։

Զինաիդա Նիկոլաևնան ծնվել է 1897 թվականին Պետերբուրգում ռուսական բանակի գեներալ Երեմեևի ընտանիքում։ Հայրը, որը 25 տարով մեծ էր իտալուհի կնոջից, վախճանվեց 1904 թվականին։ Գեներալի մահից հետո նրա այրուն և երեխաներին 150 ոսկե ռուբլի թոշակ նշանակեցին․ բացի այդ Զինաիդան և նրա ավագ քույրերը հնարավորություն ստացան անվճար սովորել արքայազն Օլդենբուրգսկու ինստիտուտում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ուսումնական հաստատության... Ավելին

Սեպտեմբերի 12
Ուսամա բեն Լադեն
Ուսամա բեն Լադեն

Գործողություն «Նեպտունի եռաժանի» (անգլ.՝ Operation Neptune Spear), հակաահաբեկչական գործողություն, որի նպատակը Ուսամա բեն Լադենի ոչնչացումն էր։ Ուսամա բեն Լադենը իսլամական «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդն էր և սպանվել է Պակիստանում 2011 թվականի մայիսի 2-ին, տեղական ժամանակով գիշերվա ժամը 2-ին, ԱՄՆ հատուկ ջոկատայինների կողմից։ «Նեպտունի եռաժանի» պայմանական անվանումով գործողությունը հաստատվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից և իրակացվել DEVGRU հատուկ ջոկատի զինծառայողների կողմից (հայտնի որպես SEAL Team Six), որը մտնում է «Արագ ծավալման հատուկ ծովային ջոկատ»-ի (SEAL) մեջ և գտնվում է Հատուկ գործողությունների միավորված հրամանատարության իրավասության տակ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ համագործակցությամբ։ Աբոթաբադում (Պակիստան) գտնվող բեն Լադենի տան վրա հարձակման համար խումբ է ուղարկվել Աֆղանստանից։ Գործողության ավարտից հետո ամերիկյան զինծառայողները բեն Լադենի մարմինը... Ավելին

Սեպտեմբերի 13
Պեկանբարու (ինդոն.՝ Pekanbaru), հաճախ հանդիպում է նաև Պականբարու անունով, քաղաք Ինդոնեզիայի Սումատրա կղզում: Ռիաու պրովինցիայի (ինդոն.՝ Propinsi Riau) վարչական կենտրոնն է:

Քաղաքի տարածքը ներառված է ինքնավար ադմինիստրատիվ կազմի մեջ՝ մունիցիպալիտետի: Բնակչությունը, 2010 թվականի մարդահամարի տվյալներով, կազմում է 897 768 մարդ: 2010 թվականի տվյալներով մակերեսը կազմում է 632,26 կմ²:

Քաղաքը գտնվում է Սումատրա կղզու կենտրոնական հատվածում՝ Մալակկայի նեղուցից 120 կմ և մոտ 200 կմ հեռավորության վրա... Ավելին

Սեպտեմբերի 14
Միլա Յովովիչ
Միլա Յովովիչ

Միլա Յովովիչ (ռուս.՝ Милла (Милица) Богдановна Йовович, անգլ.՝ Milla Jovovich, ծնվ. 1975 դեկտեմբերի 17, Կիև), ամերիկյան դերասանուհի ռուս-չերնոգորիական ծագումով, երաժիշտ, մոդել և մոդելյոր։ Հանդիսատեսին հայնտի է «Հինգերորդ տարրը», «Ժաննա դ'Արկ», «Հրացանակիրները» և «Չարի կացարան» ֆիլմերից։

Յովովիչը ծնվել է Կիևում, բայց երբ հինգ տարեկան էր, իր ծնողների հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ 1987 թվականին՝ 12 տարեկան հասակում, Միլան դառնում է մոդել Herb Ritts-ում, որտեղ նրան լուսանկարում էին իտալական ամսագրի համար։ Ռիչարդ Ավեդոնը նրան դեր է տվել Revlon-ի «Աշխարհի ամենաանմոռանալի կանայք» խորագիրը կրող գովազդում։ 1988 թվակնին Յովովիչը ստացավ իր առաջին դերը «Գիշերային գնացք դեպի Կատմանդու» հեռուստատեսային ֆիլմում, իսկ մեկ տարի անց նկարահանվեց «Երկու լուսինների միաձուլումը» ֆիլմում։

Յովովիչի ուշադրության արժանի դերը... Ավելին

Սեպտեմբերի 15
«Կրիտոսը» ԿՎՀ-ի գլխավոր գրասենյակի բակում, Լենգլի, Վիրգինիա
«Կրիտոսը» ԿՎՀ-ի գլխավոր գրասենյակի բակում, Լենգլի, Վիրգինիա

Կրիպտոս (անգլ.՝ Kryptos), ամերիկացի քանդակագործ Ջեյմս Սանբորնի ԿՎՀ-ի գլխավոր գրասենյակի (Լենգլի, Վիրջինիա) դիմաց տեղադրված քանդակն է։ Քանդակի բացումից՝ 1990 թվականի նոյեմբերի 3-ից սկսած առ այսօր (ավելի քան 25 տարի), արձանի վրա տեղադրված գաղտնագիր տեքստի բացահայտման շուրջ քննարկումներ են գնում։ Գաղտնագիրը կարդալու վրա աշխատել են Կենտրոնական Հետախուզական Վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներ և բազմաթիվ անհատներ, բայց կարողացել են կարդալ միայն երեք հատված։ Չորրորդ, այպես կոչված Կ4 հատվածը համարվում է աշխարհի ամենահայտի չվերծանված տեքստերից մեկը։ Քանդակի տեղադրման աշխատանքները սկսել են 1989 թվականին և տևել են մինչև 1990 թվականի նոյեմբերը։ Քանի որ Սանբորնը գաղտնագրության բավարար գիտելիքներ չի ունեցել, նա դիմել է Էդ Շեյդթուին, որը վերջերս էր թողել Լենգլիի գաղտնագրության կենտրոնի ղեկավարի պաշտոնը։ Քանդակի ավարտին չսպասելով` որոշ մարդիկ փորձել են մուտք գործել քանդակագործի արվեստանոց և լուսանկարել Կրիպտոսը։

Հուշարձանը կազմված է քարացած փայտից, սպիտակ կվարցից, երկաթբետոնից և պղնձից։ Կրիպտոսի հիմնական մասը... Ավելին

Սեպտեմբերի 16
Տգեղ Արուեստի Թանգարան
Տգեղ Արուեստի Թանգարան

Տգեղ արուեստի թանգարան (անգլ.՝ Museum of Bad Art, MOBA), ամերիկեան յատուկ թանգարան մը, որու նպատակն է «ցոյց տալ այն նկարիչներու աշխատանքները, որոնք չեն գնահատուած որեւէ այլ թանգարանի մը մէջ»։ Ունի երեք մասնաճիւղ. մէկը կը գտնուի Մասսաչուսեթսի Տետհեմ քաղաքին մէջ (անգլ.՝ Dedham, արուարձան Պոսթընի հիւսիս-արեւմուտքը), միւսը՝ հարեւան Սոմերվիլի մէջ (անգլ.՝ Somerville,Պոսթընի հիւսիսը արուարձան ), իսկ երրորդը՝ Մասաչուսեթսի Պրուքլին քաղաքին մէջ (անգլ.՝ Brookline)։ Անոր մշտական հաւաքածոն կը ներառէ արուեստի շուրջ 500 ստեղծագործութւններ, որոնք «չափազանց տգեղ են, որպէսզի անտեսուին», բայց սահմանափակ տարածքի պատճառով երկու դահլիճներէն մէկուն մէջ միաժամանակ կը ցուցադրուին 30-40 օրինակ։ Տեղի կ'ունենան նաեւ արտաքին ցուցադրութիւններ։

Թանգարանը հիմնուած է 1993-ին, երբ հնահաւաք Սքոթ Ուիլսըն իր քանի մը ընկերներուն ցոյց կու տայ հնոտիներու կոյտի մը մէջէն գտնուած նկարներ։ Ընկերները կ'առաջարկեն հաւաքածոյ մը ստեղծել։ Շուտով թանգարանը կը մեծնայ եւ Սքոթի բնակարանէն կը տեղափոխուի Տետհեմի թատրոնի նկուղը։ Թանգարանին ստեղծման նպատակը բացատրելով ՝ անոր հիմնադիրներէն մէկը... Ավելին

Սեպտեմբերի 17
Decameron, 1492
Decameron, 1492

«Դեկամերոն» (իտալ.՝ Il Decamerone, հին հունարեն՝ δέκα «տասը» և ἡμέρα «օր» բառերից), իտալացի գրող Ջովաննի Բոկաչչոյի 100 նովելների հավաքածուն, վաղ իտալական Վերածննդի ամենահայտնի գրքերից մեկը, գրվել է մոտավորապես 1348-1353 թվականներին: Այս գրքի նովելների մեծ մասը նվիրված է սիրուն` սկսած նրա սիրային և ավարտած ողբերգական կողմերով:

Գրքի անվանումը` «Դեկամերոն» ծագում է հին հունարեն՝ δέκα «տասը» և ἡμέρα «օր» բառերից, բառացի թարգմանվում է «Տասը օր»: Այն հեղինակի կողմից ստեղծվել է Ամբրոսիոս Մեդիոլանցու Hexaemeron («Վեցօրյակ») հունական տրակտատի օրինակով: Վեցօրյակներում, որոնք ստեղծվել են նաև շատ այլ միջնադարյան հեղինակների կողմից, սովորաբար պատմվում էր Աստծո կողմից վեց օրում աշխարհը ստեղծելու մասին: «Դեկամերոնը» նույնպես աշխարհի ստեղծման մասին գիրք է: Բայց այստեղ աշխարհը ստեղծվում է ոչ թե Աստծո, այլ մարդկային հասարակության կողմից, ոչ թե վեց, այլ... Ավելին

Սեպտեմբերի 18
Մադրիդի մուսուլմանական մուրալյաների մի հատված
Մադրիդի մուսուլմանական մուրալյաների մի հատված

Մադրիդի մուսուլմանական մուրալյաներ (իսպ.՝ Muralla musulmana de Madrid), արաբական պատեր Մադրիդում: Կառուցվել են 9-րդ դարում Մանսանարես գետի հարևանությամբ, Պիրենեյան թերակղզում մուսուլմանական տիրապետության օրոք: Դրանք կազմել են այն ամրոցի մասը, որի շուրջ տարածվել է Մադրիդի քաղաքային հատվածը: 1954 թվականից ընդգրկված են Իսպանիայի գեղարվեստա-պատմական հուշարձանների ցանկում (իսպ.՝ Conjunto Histórico-Artístico):

Պատերի մնացորդների հնագիտական հետաքրքրություն ներկայացնող հատվածները գտնվում են Ալմուդենա տաճարի կրիպտեի մոտ գտնվող Կուեստա դե լա Վեգա տարածքում: Դրանք կառուցվել են Մուհամմադ I-ի այգում, որն անվանվել է ի պատիվ քաղաքի հիմնադիր Կորդովայի ամիրա Մուհամմադ I-ի:

Calle Mayor փողոցի երկայնքով՝ թիվ 83 հասցեում, Կալե դե Սեգովիա ուղանցույցի մոտ դեռևս պահպանվել են Նարիուես (Torre de Narigües) աշտարակի ավերակները: Այն հավանաբար եղել է... Ավելին

Սեպտեմբերի 19
Սև քառակուսի
Սև քառակուսի

Սև սուպրեմատիկ քառակուսի, Կազիմիր Մալևիչի նշանավոր ստեղծագործություններից մեկը: Ստեղծվել է 1915 թվականին։ Ռուսական արվեստի ամենաքննարկվող և հանրաճանաչ կտավներից է։

«Սև քառակուսին» պատկանում է Մալևիչի սուպրեմատիկ աշխատանքների շարքին, որում նկարիչը ուսումնասիրել է գույնի և կոմպոզիցիայի հիմնային հնարավորությունները։ Մտահղացմամբ համարվում է տրիպտիխի մասը, որի մեջ մտնում են Սև շրջանը և Սև խաչը։ Նկարի ստեղծմանը նախորդող ժամանակաշրջանը՝ 1910-1913 թվականները, վճռորոշ էին ռուսական ավանգարդի զարգացման տեսանկյունից։ Այդ ընթացքում կուբոֆուտուրիզմը հասել էր իր զարգացման պիկին, և ի հայտ էին գալիս նկարչական նոր ուղղություններ։ Կուբիզմը և նրա մեթոդները նկարիչներին արդեն թվում էին միակողմանի։ Նրանցից ոմանք ձգտում էին հասնել արվեստի և բնության առավել նուրբ և բարդ համաձայնության։ Ուրիշներին կուբիզմի մեջ խանգարում էր պատկերի «առարկայականությունը»։ Այդպիսով՝ ռուսական արվեստի մեջ ձևավորվեց... Ավելին

Սեպտեմբերի 20
Լիամ Միլլեր
Լիամ Միլլեր

Ուիլյամ Պիտեր Միլլեր (անգլ.՝ William Peter Miller; փետրվարի 13, 1981 թվական, Կորկ, Իռլանդիա), ավելի հայտնի որպես՝ Լիամ Միլլեր (անգլ.՝ Liam Miller), իռլանդացի ֆուտբոլիստ, «Ուիլմինգտոն Համերհեդս» ակումբի կիսապաշտպան: Հանդիսանում է Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներից մեկը:

Միլլերը Գլազգոյի «Սելտիկի» սանն է, 2001 թվականին «կելտերի» հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային պայմանագիրը: Այդ նույն թվականին, Լիամը կնքելով կես տարի ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագիր, համալրում է դանիական «Օրհուսի» կազմը, որի հետ էլ այդ ժամանակահատվածում անց է կացնում 18 հանդիպում: Վերադառնալով «Սելտիկ Պարկ»՝ իռլանդացին շուրջ երկու տարի պայքար է մղում «կելտերի» հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալու համար: 2003-04 ֆուտբոլային տարում Միլլերը թիմի կազմում մասնակցելով 40 խաղի՝ վերջիվերջո անց է կացնում իր առաջին ոչ պակաս լրիվ մրցաշրջանը՝ «սպիտակականաչների» կազմում: Մրցաշրջանի ավարտից հետո իռլանդացին հրաժարվում է... Ավելին

Սեպտեմբերի 21
Հայաստանի զինանշան
Հայաստանի զինանշան

Հայաստան, պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Մերձավոր Արևելքում:

Գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային: Հարավարևելյան կողմում ազատագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է (Արցախ), իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Այժմյան Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը:

Մինչև 20-րդ դարի սկիզբը «Հայաստան» անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը: Հայ ժողովրդի պատմության սկիզբն ընդունված է համարել... Ավելին

Սեպտեմբերի 22
«Նիհարողը» (անգլ.՝ Thinner), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը՝ գրված միստիկա ժանրում և առաջին անգամ թողարկված 1984 թվականին՝ New American Library հրատարակչության և Ռիչարդ Բախման կեղծանվան ներքո։ Համաձայն սյուժետային շղթային, շտապող փաստաբան Բիլլի Հալլեքը պատահմամբ մեքենայի տակ է գցում մի գնչուհու, ով անցնում էր փողոցը։ Իր կապերի շնորհիվ՝ գլխավոր հերոսին հաջողվում է խուսափել պատժից։ Սակայն մահացածի հայրը հերոսին անիծում է, ինչի պատճառով նա սկսում է անկանոն կերպով քաշ կորցնել։ Սթիվեն Քինգը, ով ստեղծագործությունը գրելիս տառապում էր ճարպակալությամբ, վեպի անվանումը հորինեց բժշկի մոտ ամենամյա ստուգումից հետո։

Գրքի դուրս գալուց հետո մամուլը քննարկեց Բախմանի և Քինգի ստեղծագործությունների միջև նմանությունը։ Այնուամենայնիվ, գրողի արվեստի երկրպագու Սթիվեն Բրաունը ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանի հեղինակային իրավունքի մասին տվյալների հիման վրա գտավ այն ապացույցները, որ... Ավելին

Սեպտեմբերի 23
Կոմիտաս
Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գէորգ Սողոմոնեան), (26 Սեպտեմբեր, 1869, Քէօթահիա - 22 Հոկտեմբեր, 1935, Փարիզ), հայ երգահան, երգիչ, երաժիշտ-ազգագրագէտ, երաժշտագէտ, վարդապետ եւ ուսուցիչ։

Սողոմոն Սողոմոնեան ծնած է 26 Սեպտեմբեր 1869-ին, Փոքր Ասիոյ Քէօթահիա քաղաքը։ Մկրտուած է ծնունդէն երեք օր ետք, Ս. Թէոդորոս եկեղեցւոյ մէջ եւ ստացած Սողոմոն անունը։ Հայրը՝ Գէորգ Սողոմոնեան, մասնագիտութեամբ՝ կօշկակար, Նախիջեւանի Գողթն գաւառի Ցղնա գիւղէն, իսկ մայրը՝ Թագուհի Յովհաննիսեանը, Պուրսայէն։ Սողոմոն անոնց միակ զաւակն էր։ Երկուքն ալ մեծ սէր ունէին երաժշտութեան նկատմամբ։ Տան մէջ կը խօսէին միայն թրքերէն։ Վեց ամսուան երեխայ կը կորսնցնէ մայրը, իսկ տասը տարեկանին՝ հայրը, որմէ ետք ան կը յանձնուի մեծ մօրը՝ Մարիամի հոգատարութեան։ Մօր մահը խոր վէրք ձգած էր Սողոմոնի հոգիին մէջ, որու իբրեւ հետեւանք՝ առաջին ստեղծագործութիւնները նուիրուած էին... Ավելին

Սեպտեմբերի 24
Մարեկ Համշիկ
Մարեկ Համշիկ

Մարեկ Համշիկ (սլովակ.՝ Marek Hamšík, Հուլիսի 27, 1987), սլովակ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Իտալական «Նապոլիի» և Սլովակիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա իր ազգային թիմի ավագն է։

Մարեկ Համշիկը ծնվել է 1987 թվականի հուլիսի 27-ին չեխոսլովական Բանսկա Բիստրիցա քաղաքում՝ Ռիխարդ և Ռենատի Համշիկների ընտանիքում։ Երբ ծնվել է Մարեկը նրա ծնողները եղել են 18 տարեկան։ Ռիխարդ Համշիկը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և հանդես է եկել տեղի «Դուկլու» ակումբում, իսկ մայրը՝ Ռենատան, եղել է հանդբոլիստուհի և հանդես է եկել Չեխոսլովակիայի հավաքականում: Մարեկին ունի փոքր քույր՝ Միխաելան, ով նույնպես հանդբոլիստուհի է և կարիերան ավարտել է... Ավելին

Սեպտեմբերի 25
Յակուտսկ քաղաքի և շրջակայքի քարտեզը 17-րդ դարի վերջին
Յակուտսկ քաղաքի և շրջակայքի քարտեզը 17-րդ դարի վերջին

Յակուտսկ (յակուտ.՝ Дьокуускай), քաղաք Ռուսաստանում, Սախա-Յակուտիայի Հանրապետության մայրաքաղաքը։ Յակուտիայի ամենամեծ և հին քաղաքն է, Սիբիրի ամենահին քաղաքներից մեկը։ Ռուսաստանի հյուսիս-արևելքի բնակչության թվաքանակով ամենամեծ քաղաքն է և վարչական, արդյունաբերական, մշակութային, ֆինանսական, գիտական կենտրոնը։ Բնակչության թվաքանակով հեռավոր արևելյան շրջանի երրորդ քաղաքն է (Վլադիվոստոկից և Խաբարովսկից հետո)։

Քաղաքի օրը նշվում է սեպտեմբերի 14-ին։

1632 թվականի սեպտեմբերի 25-ին ենիսեյան հարյուրապետ Պյոտր Բեկետովի ջոկատը, ուսումնասիրելով Լենա գետի ափը, աջ ափին` ներկայիս Յակուտսկի գտնվելու վայրից 70 կմ ներքև, հիմնադրեց Յակուտյան բերդաքաղաքը։ Հենց սկզբից բերդաքաղաքը բազմամարդ էր։ Նրա կայազորում ներառված էր... Ավելին

Սեպտեմբերի 26
Էցի
Էցի

Էցի (գերմ.՝ Ötzi, հանդիպում են նաև Էտցի և Օտցի տարբերակները), Պղնձի դարի մարդու սառած մումիա, որը հայտնաբերվել է 1991 թվականին Տիրոլի Էցտալյան Ալպերի Հաուսլյաբոխ թամբարդում (գերմ.՝ Hauslabjoch)՝ Սիմիլաուն (գերմ.՝ Similaun) սարի մոտ՝ 3200 մետր բարձրության վրա, սառույցի հալվելու արդյունքում։ Ռադիոածխածնային վերլուծության արդյունքում մումիայի տարիքը որոշվել է մոտավորապես 5300 տարեկան։

Ավստրիայում մումիային անվանում են Էցի (ըստ գտնվելու վայրի), իսկ Իտալիայում նա հայտնի է, որպես Սիմիլաունյան մարդ և Տիրոլյան սառցե մարդ։

Եվրոպայում հայտնաբերված մարդու ամենահին մումիան է։ 2011 թվականի հոկտեմբերին գիտնականները հայտարարել են, որ վերծանել են Էցիի գենոմը։

1991 թվականի սեպտեմբերի 19-ին Էցիին հայտնաբերել են... Ավելին

Սեպտեմբերի 27
Ջեյն Ներտեր Բոմոնտ (անգլ.՝ Jane Nartare Beaumont, ծնվ․ սեպտեմբերի 10, 1956), Արննա Քեթլին Բոմոնտ (անգլ.՝ Arnna Kathleen Beaumont, ծնվ․ նոյեմբերի 11, 1958) և Գրանտ Էլիս Բոմոնտ (անգլ.՝ Grant Ellis Beaumont, ծնվ․ հուլիսի 12, 1961), երկու քույր և մեկ եղբայր, ավելի հայտնի են որպես Բոմոնտ երեխաներ (անգլ.՝ Beaumont children), որոնք 1966 թվականի հունվարի 26-ին՝ Ավստրալիայի օրը, անհետացել են Գլենելգ լողափից (Ադելաիդա, Հարավային Ավստրալիա)։ Անհետացման պահին նրանք համապատասխանաբար 9, 7 և 4 տարեկան էին։

Բոմոնտ երեխաների անհետացումը հանգեցրեց ավստրալիական քրեագիտության պատմության մեջ ոստիկանական ամենախոշոր հետաքննություններից մեկին և հասարակական մեծ հնչեղություն ստացավ։ Կապված այն բանի հետ, որ երեխաները այդպես էլ չեն գտնվել, իսկ նրանց անհետացման հանգամանքները մնացին չբացահայտված, այս պատմությունը դարձավ... Ավելին

Սեպտեմբերի 28
Կալկայի ճակատամարտի քարտեզը
Կալկայի ճակատամարտի քարտեզը

Կալկայի ճակատամարտ, տեղի է ունեցել ռուս-ղփչաղական միացյալ ուժերի և մոնղոլական զորքի միջև 1221-1224 թվականներին՝ Ջեբեի և Սուբուտայի արշավանքների ժամանակ: Ճակատամարտը տեղի է ունեցել Կալկա գետի վրա, ներկայիս Դոնեցկի մարզի տարածքում: Սկզբում ջախջախվեցին ռուսական հիմնական ուժերը, իսկ երեք օր անց, 1223 թվականի մայիսի 31-ին ճակատամարտն ավարտվեց մոնղոլների հաղթանակով: Ճակատամարտում զոհվել են ավելի քան 9 իշխան և շատ ազնվազարմ մարտիկներ Կիևի, Գալիցկո-Վոլոնյան, Չեռնիգովի, Սմոլենսկի և ռուսական այլ իշխանություններից:

1219-1221 թվականներին մոնղոլները զավթեցին Խորեզմի, Սամարղանդի և Բուխարայի կենտրոնական շրջանները: Սուլթան Մուհամեդը փախավ Արևմուտք, նրա հետևից ուղարկեցին 30 հազար հեծյալ, Ջեբեի, Սուբուտայի և տեր Թողուչար իշխաններիի գլխավորությամբ, սակայն վերջինս Իրանում պարտություն կրեց: Ուրգենչի գրավումից հետո (1221 թվականի վերջ) Չինգիզ խանը հրամայեց Ջոչին շարունակել նվաճումները Արևելյան Եվրոպայում, բայց... Ավելին

Սեպտեմբերի 29
«Թոր» (անգլ.՝ Thor), Քեննեթ Բրանայի գեղարվեստական ֆիլմը, որը հիմնված է Marvel Comicsհամանուն կոմիքսի վրա։ Կինոնկարի ստեղծմամբ զբաղվել է Marvel Studios-ը, իսկ տարածմամբ՝ Paramount Pictures-ը։ Ֆիլմի գլխավոր հերոս Թորը ամպրոպի ինքնահավան և վեհ աստված է, ով զրկվում է իր ուժից և աքսորվում ինն աշխարհներից մեկից՝ Ասգարդից։ Հայտնվելով Երկրի վրա, նա ծանոթանում է երիտասարդ աստղաֆիզիկոս Ջեյն Ֆոսթերի հետ, ում նկատմամբ նրա մոտ առաջանում են որոշ զգացմունքներ։ Բացի այդ, Թորը պետք է կանգնեցի իր եղբայր Լոկիին, ով փորձում է դառնալ Ասգարդի արքա։ Ֆիլմը դարձավ Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի մասը, որի կինոնկարները միավորվում են ընդհանուր սյուժետային շղթայում։

Ռեժիսոր Սեմ Ռեյմին Թորի մասին ֆիլմի կոնցեպցիայի վերաբերյալ մտածեց 1990-ականներին և 2001 թվականին նույնիսկ սցենարը ներկայացրեց վերանայման, սակայն նախագիծը սառեցվեց և... Ավելին

Սեպտեմբերի 30
Ձայնալարերը
Ձայնալարերը

Ձայնալարերը կը գտնուին խռչափողին խռչակին (larynx) մէջ: Խռչափողը ունի երկու իսկական ձայնալարեր (true vocal cords), որոնք կը գտնուին խռչափողին սկիզբը: Անոնք ունին հորիզոնական դիրք, կապուած են խռչափողի առաջամասին եւ յետնամասին: Անոնք կը շարժին կամովին խռչափողի ներքին մկաններու պրկումներով՝ ուղեղէն եկած հրահանգներուն համաձայն, եւ կ'արտադրեն զանազան ելեւէջներով եւ ուժգնութեամբ ձայներ:

Տղամարդիկ եւ կիներ ունին տարբեր չափի ձայնալարեր: Անոնք աւելի մեծ են տղամարդոց մօտ, քան՝ կիներուն: Չափահաս տղոց մօտ անոնք կ'ըլլան մօտաւորապէս 17-25 մմ. երկարութեամբ, իսկ չափահաս կիներուն մօտ՝ մօտաւորապէս 12.5-17.5 մմ.: Անոնք կազմուած են ճերմակ շարակցական (connective tissue) թելերէ եւ շրջապատուած են բարակ թաղանթային ծալքով: Իսկական ձայնալարերուն միջեւ եղած բացութիւնը կը կոչուի ձայնաճեղք (glottis): Ներքին մկանները կը ծառայեն ձայնալարերու շարժման եւ ձայնաճեղքի լայնացման ու նեղացման: Իսկական ձայնալարերու վերեւը կը գտնուին ոչ-իսկական ձայնալարերը (false vocal cords), որոնք... Ավելին

2016 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր