Տիրոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրոլը Ավստրիայի քարտեզի վրա

Տիրոլը (գերմ.՝ Tirol), Ավստրիայի 9 նահանգներից մեկն է։ Գտնվում է երկրի արևմտյան մասում։ Նահանգակենտրոնը Ինսբրուք քաղաքն է։ Տարածքը 12 648 կմ² է, իսկ բնակչությունը` 687000 մարդ (2003թ-ի տվյալներով, 5-րդը Ավստրիայում)։ Սահմանակից է Կարինտիային, Զալցբուրգին և Ֆորալբերգին, ինչպես նաև պետական սահմաններ ունի Իտալիայի (հարավում), Շվեյցարիայի (արևմուտքում) և Գերմանիայի հետ (հյուսիսում)։ Նահանգը բաժանված է երկու մասի` Հյուսիսային Տիրոլի և Արևելյան Տիրոլի։ Նահանգի հիմնական լեզուն գերմաներենն է։ Բնակչության 90%-ից ավելին կաթոլիկներ են։

Հղումներ[խմբագրել]