Զալցբուրգ (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զալցբուրգը Ավստրիայի քարտեզի վրա

Զալցբուրգը (գերմ.՝  Land Salzburg, Salzburger Land), Ավստրիայի 9 նահանգներից մեկն է։ Գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում: Նահանգակենտրոնը Զալցբուրգ քաղաքն է։ Տարածքը 7154 կմ² է, իսկ բնակչությունը` 515000 մարդ (7-րդը Ավստրիայում)։ Սահմանակից է Տիրոլին, Կարինտիային, Վերին Ավստրիային, ինչպես նաև պետական սահման ունի Գերմանիայի Բավարիա մարզի հետ։ Նահանգի հիմնական լեզուն գերմաներենն է։ Իր հերթին բաժանված է 6 շրջանների։ Բնակչության 90%-ը կաթոլիկներ են։

Հղումներ [խմբագրել]