Շտիրիա (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շտիրիան Ավստրիայի քարտեզի վրա

Շտիրիան (գերմ.՝ Steiermark, սլովեն.՝ Štajerska), Ավստրիայի 9 նահանգներից մեկն է։ Գտնվում է երկրի հարավարևելյան մասում։ Նահանգակենտրոնը Գրաց քաղաքն է։ Տարածքը 16 392 կմ² է, իսկ բնակչությունը` 1,211 միլիոն մարդ (2013թ-ի տվյալներով, 4-րդը Ավստրիայում)։ Սահմանակից է Ստորին Ավստրիային, Վերին Ավստրիային, Բուրգենլանդին, Կարինտիային և Զալցբուրգին, ինչպես նաև պետական սահման ունի Սլովենիայի հետ։ Նահանգի հիմնական լեզուն գերմաներենն է, սակայն կա նաև սլովենախոս փոքրամասնություն։ Բնակչության 81.3%-ը կաթոլիկներ են։

Հղումներ[խմբագրել]