Դարոն Մալաքյան
| Դարոն Մալաքյան | |
Դարոն Մալաքյան |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ծնված | հուլիսի 18, 1975 Հոլիվուդ, Կալիֆորնիա |
| Երկիր | Հայաստան |
| Ժանրեր | Ծանր մետալ, փորձարարական , այլըտրանքային մետալ, պռոգռեսիվ ռոք |
| Մասնագիտություն | Երաժիշտ, երգահան, ձայնագրման պրոդյուսեր |
| Գործիքներ | կիթառ, վոկալ, բասս կիթառ, ստեղնաշարայիններ |
| Գործունեություն | 1990 – ներկա |
| Լեյբլ | Interscope, eatURmusic, American, Columbia |
| Կապված | System of a Down, Scars on Broadway |
| Կայք | www.systemofadown.com www.scarsonbroadway.com |
Դարոն Մալաքյանը (ծնված 1975 հուլիսի 18–ին Գլենդելում) հայազգի կիթառահար է, նվագել է հանրահայտ System of a Down խմբում, իսկ 2003թ-ին մեկ այլ հայազգի երաժիշտի՝ System of A Down խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի հետ հիմնում է նոր խումբ՝ Scars on Broadway։
[խմբագրել] Կենսագրություն
Դարոն Վարդան Մալաքյանը ծնվել է 1975թ-ին Գլենդեյլում, Կալիֆորնիա։ Մանկուց երազել է ունենալ հարվածային գործիքներ, սակայն 12 տարեկան հասակում ծնողները նրան նվիրում են էլեկտրական կիթառ։ Սկզբում Դարոն Մալաքյանը սովորում էր այն նույն դպրոցում, որտեղ սովորում էին հայազգի Շավո Օդաջյանը և Սերժ Թանկյանը, որոնց հետ նա ապագայում պետք է նվագեր System of a Down խմբում։ Այնուհետև Դարոն Մալաքյանը փոխեց իր դպրոցը և ավարտեց Ռուզվելտի անվան դպրոցը։ Այնտեղ նա 16 տարեկանից սկսում է նվագել Hard Rock Band խմբում։ 90-ականների սկզբին Դարոնը ծանոթանում է Սերժ Թանգյանի հետ, ում հետ ստեղծում է Soil խումբը, որի կազմում նրանք գրում են մի քանի երգ, իսկ այնուհետև խմբի անունը փոխվում է և դառնում System of a Down։ Անունը հիմնված է Դարոն Մալաքյանի բանաստեղծություններից մեկի վրա, որի անունն էր Victims Of A Down։ Դարոն Մալաքյանի հետ System of a Down խումբը ձայնագրել է 5 ալբոմ և ամբողջ աշխարհով մեկ վաճառել 20 միլիոն ձայնագրություն։
2003թ-ին Դարոն Մալաքյանը մի շարք երաժիշտների հետ դեմո ձայնագրություն է ստեղծում Scars on Broadway նորաստեղծ խմբում, որից հետո տարածվեց տեղեկություն, ըստ որի System of a Down խումբը ցրվում է։ Սակայն տարածված այդ տեղեկությունը չհամապատասխանեց իրականությանը, իսկ ստեղծված դեմո ձայնագրությունը է օգնում է System of a Down խմբին իր հիթային՝ BYOB երգի ձայնագրության հարցում։
Այնուամենայնիվ, 2005թ-ի դեկտեմբերին Դարոն Մալաքյանը հայտարարում է, որ ուզում է զբաղվել իր անհատական պրոյեկտով։ 2006թ-ին Դարոն Մալաքյանը System of a Down խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի և ևս 3 երաժիշտների հետ հիմնադրում է Scars on Broadway խումբը, իսկ իր նախկին խումբը 2006թ-ից գտնվում է ժամանակավոր դադարի մեջ, որը շարունակվում է ցայսօր։
Նորաստեղծ խմբի ոճը բավականին նման է System of a Down խմբի ոճի հետ։ Խմբի ստեղծագործություններում միանգամից ուշադրություն է գրավում կիթառահար-մեներգիչ Դարոն Մալաքյանի վառ արտահայտված ձայնը և էքսպերիմենտալ ոճը։ Scars on Broadway խմբի հետ Դարոն Մալաքյանը ձայնագրում է նույնանուն՝ Scars on Broadway ալբոմը։
2009թ-ին խմբի բաս-կիթառահար Դոմինիկ Ցիֆառելին հայտարարում է խմբի ցրվելու մասին։ Այդ ընթացքում տեղի ունեցող համերգները ամբողջովին դադարեցվեցին։
2010թ-ին խումբը վերամիավորվում է մի շարք համերգներ տալու համար։
[խմբագրել] Առօրյա
Այժմ Դարոն Մալաքյանը ապրում է Գլենդեյլում՝ նահանգ Կալիֆորնիա։ Սիրում է հավաքել մոմեր, գորգեր, կմախքներ, երաժշտական գործիքներ՝ հատկապես՝ կիթառներ։ Իր կիթառների մեծ մասը արդեն արտադրությունից դուրս են և իսկական անտիկվարիատներ են։ Մինչ 2005թ օգտագործում էր Ibanez ֆիրմայի կիթառներ, դրանից հետո սկսեց նախապատվություն Gibson ֆիրմայի կիթառներին։
Դարոն Մալաքյանը իր մասին խոսելիս նշում է, որ գրեթե չի այցելում երեկույթներ, ակումբներ, չի հանդիպում մոդելների հետ, միայն երբեմն ներկա է լինում հոկկեյի խաղերին։ Ըստ նրա՝ ամենակարևորը խումբն է, որի հետ կապված պրոբլեմները բավականին ծանր են անդրադառնում նրա վրա։
Դարոն Մալաքյանը զբաղեցնում է 30-րդ տեղը կիթառահարների համաշխարհային՝ «բոլոր ժամանակների 100 լավագույն հևի-մետալ կիթառահարները» ցուցակի մեջ։
| Այս հոդվածը պարունակում է աղբյուրների կամ արտաքին հղումների ցանկ, բայց իր աղբյուրները մնում են անհասկանալի քանի որ բացակայում են ծանոթագրությունները: Խնդրում ենք բարելավել այս հոդվածը նրան ավելացնելով ավելի ճշգրիտ վկայություններ: |