Լենա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենա (գետ)
յակուտ.՝ Өлүөнэ
«Լենայի սյուները», 2003թ ամառ
«Լենայի սյուները», 2003թ ամառ
Lena watershed.png
Բնութագիր
Երկարություն 4480 կմ
Ավազանի մակերես 2490000 կմ2
Ավազան Լապտևների ծով
Ջրի ծախս 16 350 մ3
Ջրահոսք
Ակունք Բայկալի լեռնաշղթա
 · Ակունքի տեղակայում Իրկուտսկի մարզի Կաչուգսկի շրջան
 · Բարձրություն 1650 մ
 · Կոորդինատներ 53°56′20.4″ հս. լ. 108°05′08″ ավ. ե. / 53.939° հս. լ. 108.085556° աե. ե.
Գետաբերան Լապտևների ծով
 · Գետաբերանի տեղակայում Բելունյան ուլուս, Յակուտիա
 · Կոորդինատներ 72°24′42.8″ հս. լ. 126°41′05″ ավ. ե. / 72.411889° հս. լ. 126.684722° աե. ե.
Տեղակայում
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Երկրամաս Յակուտիա, Իրկուտսկի մարզ
Գետը Վիքիպահեստում

Լենա (յակուտ.՝ Өлүөнэ), գետ Ռուսաստանի Դաշնությունում (Յակուտիա, Իրկուտսկի մարզ

Անվանում[խմբագրել]

Տեղացիներին հայտնի է այլ անվանումներով․ էվենկներն այն անվանում են Ելյույոնե, յակուտները՝ Օրյուս, բուրյաթները՝ Զուլհե։

Լենա անվանումն առաջացել է Ելյույոնեից, որն ուղղակի նշանակում է «մեծ գետ»։[1]

Աշխարհագրություն[խմբագրել]

Լենա գետը սկիզբ է առնում Բայկալի լեռնաշղթայից և թափվում է Լապտևների ծով։ Գետը պատկանում է Լապտևների ծովի ավազանին։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 1650 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Ուստ-Կուտ, Կիրենսկ, Լենսկ, Օլյոկմինսկ, Պոկրովսկ, Յակուտսկ քաղաքները և Սոտինցի, Ժիգանսկ բնակավայրերը։

Հիդրոգրաֆիա[խմբագրել]

Լենա գետի երկարությունը կազմում է 4480 կմ, ավազանի մակերեսը՝ 2490000 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 16 350 մ3։

Վտակներ[խմբագրել]

Լենա գետի վտակներն են Չայա, Վիտիմ, Ալդան, Կուտա, Օլյոմկա, Վիլյույ, Կիրենգա, Չույա, Մոլոդո գետերը։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]