Հանդբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Russia vs Angola 4.jpg

Հանդբոլ կամ ձեռքի գնդակ, (անգլ.՝ handball, hand - ձեռք և անգլ.՝ ball - գնդակ), թիմային սպորտային խաղ՝ գնդակով, օլիմպիական խաղերի խաղային մարզաձև, որով զբաղվում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։

Յուրաքանչյուր թիմի կազմում հանդես են գալիս 7 մարդ, որոնցից մեկը` դարպասապահ։ Խաղի ընթացքում, որը բաղկացած է 30-ական րոպեանոց 2 խաղամասից, մրցակից թիմերի անդամները ձգտում են, գնդակը ձեռքով միմյանց փոխանցելով, մոտենալ մրցակցի դարպասին և իրենց առջև գտնվող 6 մետրանոց սահմանագծից ձեռքի նետումով գրավել դարպասին։

Հաղթանակը տրվում է մրցակցի դարպասը ավելի մեծ թվով գնդակներ անցկացրած թիմին։ Մրցումներն անցկացվում են 40x20 մետր չափսերի խաղահրապարակներում։ Դարպասն ունի 3x2 մ չափերը։ Խաղագնդակը կշռում է 325-400 գրամ` կանանց և 425-475 գրամ` տղամարդկանց համար։ Այն ունի 54-56 սմ շրջագիծ` կանանց համար և 58-60 սմ շրջագիծ` տղամարդկանց համար։

Տարատեսակներ[խմբագրել]

Տարբերում են 2 տարատեսակ, յուրաքանչյուր թիմում 7 (7X7) և 11 խաղացող (11X11)։

Հայրենիք[խմբագրել]

Զեռքի գնդակի հայրենիքը Դանիան է, խաղը ստեղծել է Խ. Նելսենը (1898)։ 7X7 խաղացողներով Զեռքի գնդակ խաղում են 40 մ X 20 մ խաղահրապարակով մարզադաշտերում։ Թիմերը ձգտում են գնդակը նետել դարպասի մեջ (3 մ X 2 մ, որը պաշտպանում է դարպասապահը, ընդ որում խաղացողներն իրավունք չունեն հակառակորդի դարպասի առջևի գոտուն մոտենալ (մինչև 6 մ)։ 11X11 խաղացողներով Զեռքի գնդակ խաղում են սովորական ֆուտբոլի դաշտում։

Խաղի տևողություն[խմբագրել]

Խաղի տևողությունը 60 ր է՝ 2 խաղակեսով (կանանց թիմերինը՝ 50 ր)։ 7X7 խաղացողներով Զեռքի գնդակ աշխարհի բազմաթիվ երկրներում լայն տարածում է գտել 20-րդ դարի կեսին։ Զեռքի գնդակի միջազգային ֆեդերացիան միավորում է ազգային 70, այդ թվում՝ ԽՍՀՄ (1958 թվականից) ֆեդերացիաները։

Մրցումների կատարման կարգ[խմբագրել]

Զեռքի գնդակի աշխարհի առաջնության մրցումներն անցկացվում են 4 տարին մեկ անգամ։ Եվրոպայի գավաթի մրցումները՝ ամենամյա։ 7X7 խաղացողներով Զեռքի գնդակ (տղամարդկանց թիմեր) 1972 թվականից ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում։ Համամիութենական ամենամյա մրցումներ (տղամարդկանց և կանանց) անցկացվում են 1957 թվականից։ Հայաստանում Ձեռքի գնդակի մրցումներն առաջին անգամ կազմակերպվել են 1922-1929 թվականին, սակայն տարածում չեն ստացել։

Առաջնություններ[խմբագրել]

1956 թվականից կազմակերպվում են հանրապետական առաջնություններ, 1957 թվականից Հայաստանի թիմերը մասնակցում են համամիութենական առաջնության և միջազգային մի շարք մրցումների։

Պատմություն[խմբագրել]

Հանդբոլը աշխարհում մեծ տարածում է գտել 20-րդ դարի կեսերին։ Անցկացվում են աշխարհի մայրցամաքների, պետությունների առաջնություններ և բազմաթիվ մրցաշարեր։ 1972-ին հանդբոլը ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում։

Հանդբոլը Հայաստանում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հանդբոլը Հայաստանում

Հայաստանում հանդբոլով սկսել են զբաղվել 1922-ին։ Հանրապետության առաջնությունները սկսել են կազմակերպվել 1956-ին։ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 1922-ին[1]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 193-194։

Արտաքին հղումներ[խմբագրել]