Ծանրամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծանրորդ Յուրի Վարդանյանը 1980-ի Մոսկվայի օլիմպիադայում

Ծանրամարտ (Ծանր աթլետիկա) — մարզաձև, որը բաղկացած է երկու մարզավարժությունից` պոկում և հրում։

Մարզիկի խնդիրն է, ծանրաձողը գետնից բարձրացնելով, այն ուղիղ ձեռքերով պահել գլխից վեր. այդ պահին ոտքերը պետք է լինեն ուղիղ, իսկ թաթերը` մեկ ուղիղ գծի վրա։ Օլիմպիական խաղերում հաղթում է երկամարտի գումարով առավել բարձր արդյունք ցույց տված ծանրորդը։ Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և այլ մրցաշարերում պաշտոնապես որոշվում են նաև առանձին մարժավարժությունների հաղթողները։ Յուրաքանչյուր մարզավարժության համար մարզիկին տրվում է երեք մրցափորձ։ Ծանրաձողի մեկնարկային քաշը որոշում է մարզիչը։ Երեք մրցափորձերի անհաջող ելքի դեպքում մարզիկը դուրս է մնում տվյալ վարժության մրցությունից։ Հաջող մրցափորձի դեպքում մարզիկը կարող է ավելացնել ծանրաձողի քաշը, բայց ոչ պակաս, քան մեկ կիլոգրամ։ Ծանրորդները մրցում են 4x4 մետր մրցահարթակի վրա։

[խմբագրել] Պատմություն

Ծանրությունների բարձրացման մրցումները հայտնի են հնագույն ժամանակներից, սակայն առաջին պաշտոնական մրցումները կազմակերպվել են ԱՄՆ-ում 19-րդ դարի կեսերին։ Ծանրամարտը, որպես առանձին մարզաձև, ընդգրկվել է 1896-ի ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի ծրագրում։ Եվրոպայի առաջին առաջնությունը տեղի է ունեցել Ռոտերդամում 1896-ին, իսկ աշխարհի անդրանիկ առաջնությունը կայացել է 1898-ին Վիեննայում։ 1912-ին ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիան, որը և հաստատել է ծանրամարտի միջազգային մրցումների անցկացման կանոնադրությունը։

[խմբագրել] Ծանրամարտը Հայաստանում

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ծանրամարտը Հայաստանում:

Հայաստանում ծանրամարտով սկսել են զբաղվել 1927-ից, երբ հանրապետական սպորտկոմիտեին կից սկսեց գործել ծանրամարտի խումբը։ Մեկ տարի անց, 1928-ին Երևանում անցկացվեց ծանրամարտի հանրապետական առաջին առաջնությունը։ հայ ծանրամարտիկները, սկսած 1928-ից, մասնակցել են Խորհրդային Միության, 1947-ից` Եվրոպայի առաջնություններին։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 153-154։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով