Կրիկետ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Կրիկետ | |
| Մարմին | Կրիկետի Միջազգային խորհուրդ |
|---|---|
| Առաջին | 16-րդ դար |
| Թիմ | 11 հոգի |
| Հարմարանք | Կրիկետի գնդակ, կրիկետի բիտա |
| Վայր | Կրիկետի դաշտ |
| Օլիմպիական խաղեր | Միայն 1900 թ-ի Ամառային Օլիմպիական խաղերում |
Կրիկետ (անգլ.՝ Cricket), մարզաձև, որտեղ օգտագործվում է մական և գնդակ: Գլխավոր մարմինն է Կրիկետի Միջազգային խորհուրդը (International Cricket Council (ICC)):
Կրիկետը տարածված մարզաձև է Հնդկաստանում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Պակիստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Նոր Զելանդիայում, Շրի Լանկայում և Կարիբյան ծովի կղզիներում: Գլխավոր մրցաշարը Կրիկետի աշխարհի առաջնությունն է, որն անց է կացվում յուրաքանչյուր չորս տարին մեկ: Օլիմպիական խաղերի շրջանակում ընդգրկվել է միայն Փարիզում տեղի ունեցած 1900 թ-ի ամառային օլիմպիական խաղերում: